Խոսել և լսել

Խոսել և լսել

«Միտքդ դի՛ր իմ աղաղակի ձայնին, ո՛վ իմ Թագավոր և իմ Աստված. որովհետև Քեզ եմ աղաչում» (ՍԱՂՄՈՍ 5.2):

Աղոթքն այնքա՜ն պարզ է. այն ոչ ավելին է, քան Աստծո հետ խոսելը և լսելը, թե ինչ է Նա ասում: Աստված ուզում է սովորեցնել յուրաքանչյուրիս՝ աղոթել և լսել Իր ձայնը յուրովի: Նա ընդունում է մեզ այնպիսին, ինչպիսին կանք, և ուզում է օգնել, որ բացահայտենք աղոթքի մեր ուրույն ռիթմը և մշակենք աղոթքի այն ոճը, որը կնպաստի Նրա հետ մեր անձնական փոխհարաբերության զարգացմանը: Նա ուզում է, որ աղոթքը լինի Իր հետ հաղորդակցման դյուրին, բնական, կենսատու միջոց, որի ընթացքում մենք կիսում ենք մեր սիրտը Նրա հետ և թույլ տալիս, որ Նա էլ կիսի Իր սիրտը մեզ հետ:

Աստծո ստեղծագործական ներուժը չափազանց մեծ է, որպեսզի յուրաքանչյուր անհատի սովորեցնի հաղորդակցվել Իր հետ միևնույն ձևով: Նա մեզ տարբեր է ստեղծել և ուրախանում է մեր առանձնահատկություններով: Յուրաքանչյուրս Աստծուն հետևելու ճանապարհի տարբեր հատվածներում ենք, ունենք հոգևոր հասունության տարբեր մակարդակներ և տարբեր փորձառություններ Նրա հետ: Աստծո հետ խոսելու և Նրա ձայնը լսելու կարողությունը զարգացնելիս պետք է մշտապես ասենք. «Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ աղոթել. սովորեցրո՛ւ խոսել Քեզ հետ և լսել Քեզ: Սովորեցրո՛ւ անձամբ լսել Քո ձայնը: Աստվա՛ծ, ես ապավինում եմ Քեզ՝ աղոթքում արդյունավետության հասնելու և աղոթքի միջոցով Քեզ հետ ունեցած իմ փոխհարաբերությունը կյանքի ամենաարժեքավոր և պտղաբեր բնագավառը դարձնելու համար»:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու Աստծո յուրահատուկ ստեղծագործությունն ես: Արժանվույնս գնահատի՛ր դա քո կյանքում և աղոթքիդ մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon