
«Եվ Աստծո խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով և Աստծուն փառք տվեց» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 4.20):
Ծննդոց 17.16-ում Աստված խոսեց Աբրահամի հետ և նրան ժառանգ խոստացավ: Բայց խնդիրն այն էր, որ Աբրահամը և կինը՝ Սառան, ծեր էին, իսկապես ծեր: Նա հարյուր տարեկան էր, իսկ Սառան՝ իննսուն, այնպես որ, նրանց վերարտադրողական տարիքը վաղուց անցել էր: Բայց Աբրահամը գիտեր, որ Աստված էր խոսել, ու վճռել էր չկենտրոնանալ իր և Սառայի՝ երեխա ունենալու ֆիզիկական անհնարինության վրա: Փոխարենը, նա իր հավատքն ամրապնդեց Աստծո խոստմունքի վրա և ամուր կառչեց այդ խոստմունքից՝ փառք տալով Աստծուն, ինչպես կարդում ենք այսօրվա խոսքում:
Թո՛ւյլ տուր կրկին ասել, որ ֆիզիկական առումով Աբրահամը հույս չուներ: Իրականում, հնարավոր չէ պատկերացնել ավելի անհույս իրավիճակ, քան այն, որ իննսուն տարին բոլորած ամուսինները կարողանան երեխա ունենալ: Բայցևայնպես, Աբրահամը շարունակում էր հուսալ. նա շարունակում էր հավատալ Աստծո խոստմունքին: Նա նայում էր իր հանգամանքներին և քաջատեղյակ էր այն տարաձայնություններին, որ ավելանում էին իր դեմ, բայց չէր հանձնվում, թեև Աստվածաշունչն ասում է, որ նրա մարմինը «մեռած» էր, ամուլ էր և «մեռած» նաև Սառայի արգանդը: Հակառակ ակնհայտ ֆիզիկական անհնարինության՝ Աբրահամը տեղի չտվեց անհավատությանը. նա չերկմտեց իր հավատքում կամ չկասկածեց Աստծո խոստմունքին: Փոխարենը «զորացավ հավատքով»՝ Աստծուն փառք տալով:
Եթե Աստված խոստմունքներ է տվել քեզ, և մինչև այժմ սպասում ես, որ իրականանան, եղի՛ր Աբրահամի նման. հիշի՛ր, թե ինչ է ասել Աստված, և շարունակի՛ր փառաբանել Նրան:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. փառաբանի՛ր Աստծուն, մինչ սպասում ես, որ Նրա խոստմունքներն իրականություն դառնան: