Խոստովանի՛ր քո սխալներն այն մարդկանց, ում վստահում ես

«Որովհետև ծածուկ բան չկա, որ չհայտնվի և ոչ թաքուն բան, որ չիմացվի ու հայտնվի»: —Ղուկաս 8.17

Շատ մարդիկ հարմար չեն զգում խոսելու իրենց սխալների և թերությունների մասին: Ինչո՞ւ չենք ցանկանում, որ այդ բաներն իմացվեն: Պատճառն այն է, որ մենք վախենում ենք, թե մարդիկ ինչ կմտածեն: Մենք վախենում ենք, որ մեզ կմերժեն, չեն հասկանա կամ չեն սիրի այն մարդիկ, ում մասին հոգ ենք տանում: Մենք վախենում ենք, որ նրանք կարող են այլ կարծիք ունենալ մեր մասին, եթե իսկապես ամեն բան իմանան մեր մասին:

Բայց մեր սխալները խոստովանելը կարևոր է հուզական բժշկության համար: Աստվածաշունչն ասում է, որ բոլոր ծածուկ բաներն ի վերջո կհայտնվեն, այնպես որ այսօր մենք պետք է կիսենք մեր ցավը և տկարություններն այն մարդկանց հետ, ում վստահում ենք:

Երբ ես վերջապես խիզախություն ստացա ինչ-որ մեկի հետ խոսելու իմ անցյալի բռնության մասին, հուզական առումով դա անհավանականորեն դժվար էր: Բայց այժմ, երբ խոսում եմ անցյալի մասին, կարծես խոսում եմ մեկ ուրիշի խնդրի մասին: Իմ կյանքի ցավի ու տկարությունների մասին խոստովանելու գործընթացը բերեց բժշկություն և վերականգնում:

Աղոթի՛ր ու խնդրի՛ր Աստծուն ցույց տալ, թե ում կարող ես վստահել, ապա անկեղծ և ազնիվ եղի՛ր նրա հետ քո փոխհարաբերության մեջ: Երբ միասին կիսե՛ք ձեր խնդիրները, Աստծո բժշկությունը կբերե՛ք մեկդ մյուսին:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, ցո՛ւյց տուր, թե ում ես դրել իմ կյանքում, որի հետ կարող եմ կիսել իմ սխալները, տկարություններն ու ցավերը: Ես ուզում եմ դուռ բացել իմ և նրանց կյանքում ավելի մեծ բժշկության համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon