Խորագիտություն

Խորագիտություն

«Ես՝ իմաստությունս, բնակվում եմ խորագիտության հետ և խորհուրդների գիտությունը գտել եմ: ԱՌԱԿԱՑ 8.12

Մի բառ, որի մասին շատ չեն խոսում, «խորագիտությունն» է: Սուրբ գրքում «խորագետ» բառը նշանակում է լինել լավ տնտես այն պարգևների, որ Աստված տվել է մեզ՝ օգտագործման համար: Այդ պարգևները ներառում են ընդունակությունները, ժամանակը, եռանդը, ուժը, առողջությունը, ինչպես նաև նյութական ունեցվածքը: Դրանք ներառում են մեր մարմինը, ինչպես նաև միտքն ու հոգին:

Աստված ամեն մեկիս տվել է տարբեր պարգևներ և շնորհք՝ համաձայն նրա, թե ինչպես է Նա ցանկանում, որ գործածենք դրանք: Մեկը գուցե օժտված է երգելու շնորհքով և երգում է իր շրջապատում, մինչդեռ մեկ ուրիշի երգելու կարողությունը հայտնի է գրեթե ամբողջ աշխարհում: Աստվածաշունչն ասում է, որ օգտագործենք մեր պարգևները այն շնորհքի չափով, որ տրվել է մեզ (տե՛ս Հռոմ. 12.6):

Մեզնից յուրաքանչյուրը իմաստուն կլինի, եթե կարողանա իմանալ, թե երբ է հասնում իր «կարողությունների սահմանին» կամ որքան ծանրաբեռնվածության կարող է դիմանալ: Փոխանակ ինքներս մեզ ծանրաբեռնենք՝ ուրիշներին հաճեցնելով, մեր ցանկությունները բավարարելով կամ մեր անձնական նպատակներին հասնելով, մենք կարող ենք սովորել լսել Տիրոջը և հնազանդվել Նրան: Եթե հետևենք Տիրոջ առաջնորդությանը, կունենանք օրհնված կյանք:

Բոլորս ունենում ենք լարվածություն և երբեմն զգում ենք դրա հետևանքները, բայց մենք պետք է սովորենք կառավարել այն: Խնդրե՛ք Աստծուն, որ ցույց տա այն բնագավառները, որոնք կարող են փոխվել՝ հեռացնելով ձեր կյանքի ավելորդ լարվածությունը:


Աստված բարի է և ցանկանում է, որ դուք խաղաղ կյանք վայելեք:

 

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon