Խորաթափանց սիրտ

Խորաթափանց սիրտ

«Տիրոջն ապավինի՛ր քո ամբողջ սրտով և քո հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները»: ԱՌԱԿԱՑ 3.5,6

Մարդիկ, որոնք հակված են չափից շատ մտածելու, ունեն դժվարություն հավատքի հետ: Երբ չափից շատ ենք մտածում որևէ բանի մասին՝ անհանգստանալով, թե ինչպես կարող ենք լուծել տվյալ խնդիրը կամ ստեղծել ինչ-որ հնարավորություն, սովորաբար մենք վստահում ենք ինքներս մեզ և ոչ թե Աստծուն:

Ես չափից շատ մտածելու մեծ «վարպետ»: Ես պետք է պարզեի ամեն բան: Ես պետք է ունենայի մշակված ծրագիր, որպեսզի երջանիկ լինեի: Ես շարունակ հարցնում էի. «Ինչո՞ւ, Աստվա՛ծ, ինչո՞ւ: Ե՞րբ, Աստվա՛ծ, ե՞րբ»: Այնուհետև, մի օր Տերը խոսեց սրտիս. «Քանի դեռ շարունակում ես ապրել դատողություններով, դու երբեք չես ունենա խորաթափանցություն»:

Խորաթափանցությունը սկսվում է սրտում և տեղափոխվում է միտք ու լուսավորում այն: Քանի դեռ իմ սիրտը զբաղված էր դատողություններ անելով՝ հակառակ Սուրբ Հոգուն և Աստծո Խոսքի ճշմարտությանը, Հիսուսը չէր կարողանում օգնել ինձ: Նա ցանկանում է գործածել մեր միտքը՝ կշռադատելու համար, բայց ցանկանում է, որ կշռադատենք այնպես, որ դա համահունչ լինի Իր Խոսքին, և թույլ տա, որ Ինքը լինի վերահսկողի դերում:

Ես բացահայտել եմ, որ կարող եմ կշռադատել ինչ-որ հարցի շուրջ այնքան, մինչև որ այն շփոթեցնի ինձ, և սա ազդանշան է, որ թողնեմ կշռադատելը և սպասեմ Աստծուն, որպեսզի Նա հայտնի այն, ինչ միայն Ինքը կարող է հայտնել:


Եթե փորձենք պարզել, թե ինչու է ամեն ինչ պատահում կյանքում, մենք չենք ունենա մտքի և սրտի խաղաղություն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon