Կառավարել զգացմունքները

«Քո Տեր Աստված քո միջում զորավոր է, Նա փրկում է»: —Սոփոնիա 3.17

Զգացմունքների հետ գործ ունենալը կյանքի փաստ է: Քանի դեռ ապրում ենք, կունենանք զանազան հույզեր ու զգացմունքներ, ու մենք չպիտի ժխտենք նրանց գոյությունը կամ մեղավոր զգանք նրանց պատճառով:

Ինչևէ, մենք պիտի սովորենք կառավարել մեր զգացմունքները: Դա ավելի հեշտ է, երբ հասկանում ենք, որ մենք չենք կարող վստահել դրանց: Փաստն այն է, որ դրանք կարող են լինել մեր մեծագույն թշնամին: Սատանան օգտագործում է մեր զգացմունքները մեր դեմ, որպեսզի մեզ ետ պահի Հոգով շարժվելուց:

Չափազանց կարևոր է իմանալ, որ մեր Տեր Աստվածը, ով բնակվում է մեզանից յուրաքանչյուրի մեջ, զորավոր է: Նրա զորությունը մեր մեջ հնարավորություն է տալիս հաղթահարելու մեր զգացմունքները և առաջնորդվելու Նրա անփոփոխ Խոսքով ու Հոգով՝ անկայուն զգացմունքների ու հույզերի փոխարեն:

Հոգևոր կայունությունը և հուզական հասունությունը չեն գալիս ինքնըստինքյան:

Դու պիտի ցանկանաս դրանք քո ամբողջ սրտով ու վճռորոշ լինես դրանք ձեռք բերելու հարցում: Երբ հուզական կայունությունը դարձնում ես առաջնահերթություն, Աստված ավելի քան պատրաստ է օգնելու քեզ կառավարել քո զգացմունքները:

Ես քաջալերում եմ քեզ հասնել հուզական կայունության և վայելել ուրախ ու հաղթական կյանք:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ընտրում եմ հետամուտ լինել հուզական կայունությանը: Ես չեմ ուզում վերահսկվել իմ զգացմունքների կողմից, այլ ուզում եմ սովորել ճիշտ կառավարել դրանք: Շնորհակալություն, որ ապրում ես իմ մեջ և Քո մեծ զորությամբ օգնում ես ինձ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon