«Սերն ամեն բանի դիմանում է, պատրաստ է հավատալու յուրաքանչյուրի մեջ լավագույնին, հույսը չի կորցնում բոլոր հանգամանքներում և ամեն բանի համբերում է (առանց թուլանալու)»: —Ա Կորնթացիների 13.7, AMP
Ա Կորնթացիների 13.7-ը մեզ տալիս է հստակ պատկերացում այն մասին, թե ինչ է նշանակում իսկապես սիրել մարդկանց: Ես կարող եմ ազնվորեն ասել, որ այս խոսքին հնազանդվելը մարտահրավեր է եղել ինձ համար:
Փոքր տարիքից ինձ սովորեցրել են լինել կասկածամիտ և չվստահել ոչ մեկին: Բայց սիրո առանձնահատկությունների շուրջ խորհելը ու գիտակցելը, որ սերը միշտ հավատում է լավագույնին, օգնեցին ինձ նոր մտածելակերպ զարգացնելու:
Կասկածամտությունը գործում է հակառակ այն որակներին, որոնք անհրաժեշտ են աստվածային փոխհարաբերությունների համար: Վստահությունն ու հավատքը կյանքին ուրախություն են բերում և օգնում փոխհարաբերություններին՝ աճելու առավելագույն ներուժի չափով, սակայն կասկածամտությունը խեղում է փոխհարաբերությունը և սովորաբար կործանում այն:
Ճիշտ է, մարդիկ կատարյալ չեն, ու երբեմն մեր վստահությունը կարող են չարաշահել, սակայն, ընդհանուր առմամբ, մարդկանց մեջ միշտ լավագույնը տեսնելու օգուտները կգերազանցեն ցանկացած բացասական փորձառություն:
Եթե դու պայքարում ես կասկածամտության դեմ, հիշի՛ր այսօր, որ մեր ներսում հրաշալի Սուրբ Հոգին է, ով հիշեցնում է մեզ, թե երբ են մեր մտքերն ընթանում սխալ ուղղությամբ: Եկե՛ք թույլ տանք Նրան մեր կասկածելի մտքերը վերածել սիրո մտքերի:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, հիմա ես հասկանում եմ, որ ուրիշներին միշտ չվստահելը և կասկածելը վնասակար է իմ փոխհարաբերությունների համար: Ցո՛ւյց տուր ինձ ինչպես բացել սիրտս և հավատալ լավագույնին ցանկացած իրավիճակում: