
«Եվ ամեն խրատ (անգլերենում՝ կարգապահություն) հենց նույն ժամանակին ուրախություն չի երևում, այլ տրտմություն, բայց հետո նրանով վարժվածներին արդար խաղաղության պտուղ է վճարում »: —Եբրայեցիների 12.11
Չափազանց շատ բաներ են մրցում մեր ուշադրության, եռանդի և ժամանակի սահմանափակ ռեսուրսների համար:
Ես սովոր էի դժգոհել Աստծուն իմ խիտ գրաֆիկի համար: Ես աղաղակում էի. «Աստվա՛ծ, ինչպե՞ս կարող է մարդ անել այն ամենը, ինչ ես եմ անում»:
Հետո ես հասկացա. իմ գրաֆիկը ինքս էի կազմել, ու ոչ ոք, բացի ինձնից, չէր կարող այն փոխել: Ես չէի կարող այլևս ժամանակ անցկացնել՝ ցանկանալով, որ ինչ-որ բան փոխվի, որովհետև ցանկանալը ոչինչ չի փոխի:
Աստված ինձ ցույց տվեց, որ ես պետք է ինքս ինձ վարժեցնեի կարգապահությանը, որպեսզի ավելի պարզ դարձնեի իմ կյանքը:
Դու նույնպես պետք է այդպես անես, եթե ուզում ես հանդարտեցնել կյանքիդ տեմպը: Սուրբ Հոգուց օգնություն խնդրի՛ր: Նա կարող է առաջնորդել քեզ՝ ցույց տալով, թե ինչ որոշումներ կայացնես և ինչ պարտավորություններից հրաժարվես:
Սկզբում միգուցե դժվար կլինի, հատկապես երբ անցյալում չես վարժվել կարգապահությանը, սակայն կարգապահության և ինքնատիրապետման վարձքը արժեն քո ջանքերին: Աստվածաշունչն ասում է, որ խրատը կամ կարգապահությունը խաղաղության պտուղ է բերում: Սկսի՛ր վարժեցնել քեզ կարգապահության, և դու կվայելես այն խաղաղ կյանքը, որ Աստված նախատեսել է քեզ համար:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես ուզում եմ վերապրել կարգապահ կյանքի խաղաղության պտուղը: Երբ գայթակղվեմ՝ ավելի շատ պարտավորություններ ստանձնելու և չարաշահելու իմ ուժերը, օգնի՛ր ինձ հանդարտվելու և անելու այն բաները, որոնք Դու ես ցանկանում, որ անեմ: