Կարո՞ղ եք ծիծաղել ինքներդ ձեզ վրա

Կարո՞ղ եք ծիծաղել ինքներդ ձեզ վրա

«Այն ժամանակ մեր բերանը կլցվի ծիծաղով, և մեր լեզուն՝ ցնծությունով. այն ժամանակ կասեն հեթանոսների մեջ՝ Տերը մեծ բաներ արեց նրանց համար»: ՍԱՂՄՈՍ 126.2

Քրիստոնյա լինելու հրաշալի առանձնահատկություններից մեկը բարդ չլինելն է. մեզ պատվիրվում է խոնարհվել և լինել փոքրիկ երեխաների նման: Տերը ցանկանում է, որ մենք աճենք մեր վերաբերմունքի, վարքագծի և Քրիստոսում պատասխանատվություն ունենալու մեջ (տե՛ս Եփես. 4.15), միաժամանակ Նա ցանկանում է, որ նմանվենք երեխաներին՝ Իրեն ապավինելու և Իր հետ մտերիմ լինելու մեր ցանկության մեջ:

Երեխայի առանձնահատկություններից մեկն այն է, որ նա զվարճանում է՝ անկախ նրանից, թե ինչ է անում: Նա կարողանում է գտնել միջոց լավ ժամանակ անցկացնելու համար: Աստված ցանկանում է, որ մենք նույն կերպով վարվենք: Մենք կարող ենք սովորել բավականություն ստանալ այն ամենից, ինչ անում ենք, և ամեն ժամանակ վայելել Աստծուն: Մենք կարող ենք և պետք է սիրենք կյանքի բոլոր կողմերը՝ ինչպես աշխարհիկ, այնպես էլ՝ հոգևոր: Դուք կարող եք վայելել Աստվածաշնչի սերտողության դասը ընկերների հետ և կարող եք բավականություն ստանալ տնային գործերն անելուց:

Առողջարար է սովորել բավականություն ստանալ ինքներդ ձեզնից և գտնել հումոր առօրյայում: Մենք կարող ենք նույնիսկ սովորել ծիծաղել ինքներս մեզ վրա: Ինչպես ասում էր Արկ Լինկլեթերը. «Մարդիկ ծիծաղելի են»: Դա վերաբերում է նաև մեզ:


Ծիծաղե՛ք, որքան կարող եք, որովհետև ուրախ սիրտը շատ օգտակար է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon