«Եվ եղավ, որ մի տեղ աղոթք էր անում, և երբ որ դադարեց, Իր աշակերտներից մեկն ասաց Նրան. «Տե՛ր, սովորեցրո՛ւ մեզ աղոթք անել, ինչպես Հովհաննեսն էլ իր աշակերտներին սովորեցրեց»»: ՂՈՒԿԱՍ 11.1
Հաջողակ աղոթքի կյանքը չի ձևավորվում մեկ գիշերում, հնարավոր չէ նաև մեկ ուրիշից ընդօրինակել այն. Աստված ունի անձնական ծրագիր յուրաքանչյուրիս համար: Մենք չենք կարող անել այն, ինչ մեկ ուրիշն է անում, և ակնկալել, որ դա կգործի մեզ համար: Մեր աղոթքի կյանքը մշտապես զարգանում է. այն զարգանում է մեր առաջընթացին զուգահեռ:
Հաճախ մեր աղոթքները չափազանց աղոտ են, այսինքն՝ հստակ չեն արտահայտվում: Երբ աղոթում ենք, կարող ենք պարզ և ազնիվ լինել Տիրոջ հետ: Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք կարող ենք աղոթել համարձակ, հստակ և սպասումով: Ձեր երկնային Հայրը սիրում է ձեզ, ուստի դուք կարող եք անվեհեր, վստահ և համարձակ մոտենալ շնորհքի գահին (տե՛ս Եբր. 4.16):
Եթե օգնության կարիք ունեք ձեր աղոթքի կյանքում, ազնի՛վ եղեք Աստծո հետ: Ասե՛ք Նրան ձեր կարիքները: Նա կօգնի ձեզ, եթե խնդրեք: Աշակերտների նման խնդրե՛ք. «Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ աղոթել»: