«Այս Օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր և ցերեկ նրա վրա մտածես, որ պահես և կատարես ամբողջ նրա միջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես և այն ժամանակ խելամուտ կլինես»: ՀԵՍՈՒ 1.8
Աստծո Խոսքը հայտնում է Նրա մտքերը, որոնք գրված են թղթի վրա մեր ուսումնասիրման և դիտարկման համար: Նրա Խոսքը ցույց է տալիս, թե ինչպես է Նա մտածում յուրաքանչյուր իրավիճակի և առարկայի վերաբերյալ:
Որպեսզի մոտ լինեք Աստծուն, կարևոր է՝ թույլ տաք, որ Նրա Խոսքը կենդանի ուղերձ դառնա ձեր սրտում: Սա կատարվում է Աստծո Խոսքի շուրջ մտորելու միջոցով և թույլ տալով, որ Նրա մտքերը դառնան ձեր մտքերը: Երբ այսպես եք վարվում, ձեռք եք բերում Քրիստոսի միտքը: Ես խստորեն քաջալերում եմ, որ սիրեք Աստծո Խոսքը և թույլ տաք, որ այն լինի ուղեկցող լույս ձեր կյանքում:
Հեսու 1.8-ն ասում է, որ մենք կարող ենք մտովի կիրառել Խոսքը, որպեսզի կյանքում հաջողության հասնենք: Աստծո Խոսքի շուրջ մտորելն ունի զորություն ազդելու մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառի վրա: Առակաց 4.20-22-ում նույնիսկ գրված է, որ Տիրոջ Խոսքերն առողջության և բժշկության աղբյուր են մեր մարմնի համար:
Հիշե՛ք ցանելու և հնձելու սկզբունքը: Որքան շատ ժամանակ ներդնենք Խոսքի շուրջ մտորելու և այն ուսումնասիրելու մեջ, այնքան շատ նրանից կստանանք: