«Միայն թե զանազան պարգևներ ունենք այն շնորհքի պես, որ մեզ տրված է…»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.6
Անվստահությունը հաղթահարելու և վստահություն ձևավորելու համար կարևոր է հավատալ այն ներուժին, որ Աստված դրել է ձեր ներսում: Երբ կենտրոնանում եք ձեր ներուժի և ոչ թե թերությունների վրա, հնարավորություն եք տալիս Աստծուն գործելու, որովհետև վստահում եք, որ Նա ունի ծրագիր ձեր կյանքի համար:
Թեև հնարավոր է՝ մարդիկ ասեն, որ դուք կարող եք անել ցանկացած բան, ինչ ձեր մտքում դնեք, սակայն իրականում մենք չենք կարող որևէ բան անել մեր ուժերով: Եվ մենք չենք կարող անել ցանկացած կամ ամեն բան, ինչ ուրիշներն են անում: Բայց մենք կարող ենք անել այն, ինչ Աստված կանչել է մեզ անելու: Եվ կարող ենք լինել այն, ինչ Աստված ասում է, որ կարող ենք լինել:
Մեզնից յուրաքանչյուրն ունի պարգևներ և տաղանդներ, կարողություն և ներուժ: Եթե իսկապես սկսենք համագործակցել Աստծո հետ՝ հստակեցնելով մեր ուժեղ կողմերը և գոհ լինելով այն ամենից, ինչ շնորհել է մեզ, մենք կհասկանանք մեր լիարժեք ներուժը: Պարգևներն ու տաղանդները բաշխվում են Սուրբ Հոգու կողմից՝ համաձայն այն շնորհքի, որ տրված է յուրաքանչյուրին: Եթե պատրաստվում եք ավելի վեր բարձրանալ, եթե պատրաստվում եք առավելագույնս գործածել այն, ինչ Աստված տվել է ձեզ, սովորե՛ք կենտրոնանալ ձեր ներուժի վրա, այսինքն՝ այն ամենի, ինչ Աստված ստեղծել է ձեզ լինելու, այլ ոչ թե ձեր սահմանափակումների վրա: