«Բայց հիմա Հիսուսն ավելի ազնիվ պաշտամունքի հասավ, որքան որ Ինքն ավելի լավ ուխտի միջնորդ է, որ ավելի ազնիվ խոստմունքների վրա օրինադրվեց»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 8.6
Հին ուխտը գործերի ուխտ էր՝ հիմնված մեր ջանքերով ամեն բան անելու վրա. մենք պետք է ջանք թափեինք, պայքարեինք և քրտնաջան աշխատեինք Աստծուն ընդունելի լինելու համար: Այսպիսի ուխտը մեզ թակարդված է պահում մարմնի գործերի մեջ: Այն գողանում է մեր ուրախությունը և մեզ հեռու է պահում Աստծուց:
Բայց Նոր ուխտը շնորհքի ուխտ է, որը հիմնված է ոչ թե այն բանի վրա, թե ինչ կարող ենք մենք անել, այլ՝ թե ինչ է Քրիստոսն արդեն արել մեզ համար: Ուստի, մենք արդարացված ենք մեր հավատքով, ոչ թե գործերով: Դա այնքան հրաշալի է, որովհետև հեռացնում է մեզնից գործեր անելու ճնշումը: Մենք կարող ենք հրաժարվել պայքարից և հուսախաբությունից ու թույլ տալ, որ Աստված գործի մեր միջոցով Իր Սուրբ Հոգու զորությամբ:
Գլխավոր միտքը սա է. Հին ուխտը բերում է ստրկություն, Նոր ուխտը բերում է ազատություն: Այդ է պատճառը, որ Աստծո հետ փոխհարաբերությունը, որ հնարավոր դարձավ Հիսուս Քրիստոսի կատարած աշխատանքի շնորհիվ, ավելի լավ է ցանկացած բանից, որ կարող ենք վերապրել: Այն ազատում է մեզ, որպեսզի լինենք այն, ինչ ստեղծվել ենք լինելու, այնուհետև անենք այն, ինչ պետք է անենք Աստծո համար: