
«Որ նրանով կուրախանաք, թեև հիմա ինչպես որ հարկը պահանջում է՝ մի քիչ տրտմած եք կերպ-կերպ փորձանքների մեջ, որ ձեր հավատքի փորձառությունն ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկին, որ կրակով է փորձվում, գովության, պատվի և փառքի համար Հիսուս Քրիստոսի հայտնությունում»: —Ա Պետրոս 1.6-7
«Կոտրվածություն» բառը կարող է վախ առաջացնել որոշ մարդկանց մեջ, սակայն այն իրականում վատ բառ չէ: Աստված չի ցանկանում կոտրել մեր հոգիները, սակայն Նա կամենում է կոտրել այդ արտաքին պատյանը՝ մարմինը, որը խանգարում է Նրան լինելու այն, ինչ Նա ցանկանում է լինել մեր մեջ և մեր միջոցով: Նա ցանկանում է կոտրել այնպիսի բաներ, ինչպիսիք են հպարտությունը, ապստամբությունը, եսասիրությունը և անկախությունը: Աստված ցանկանում է, որ մենք լիովին կախված լինենք Իրենից, և այդ կետին մեզ կարծես բերում է չարչարանքը:
Երբեմն մարդիկ կարծես զարմանում են, որ պետք է անցնեն փորձության կամ չարչարանքի միջով: Փորձությունները գալիս են նույնիսկ այն ժամանակ, երբ հավատարիմ ենք սովորելու և հնազանդվելու Նրա խոսքին: Ու երբեմն փորձությունները գալիս են պարզապես մեր հավատքը ստուգելու և սրբացնելու համար:
Երբ այս փորձությունները հայտնվում են քո ճանապարհին, ընդունի՛ր դրանք, որովհետև դրանք հանգեցնում են անկեղծ կոտրվածության: Աստված ցանկանում է, որ մենք ապրենք Հոգով, ոչ թե մարմնով, ու սա շատ ավելի հեշտ է, երբ թույլ ենք տալիս Նրան մեր կյանքում կոտրելու ցանկացած մեղավոր կամ եսասիրական սովորություն կամ հատկություն, որը մեզ պահում է Իրենից:
Ուզո՞ւմ ես այսօր մոտ լինել Աստծուն: Այդ դեպքում ընդունի՛ր կոտրվածությունը՝ իմանալով, որ այն ապագայում կհանգեցնի ավելի մեծ բաների:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, ես գիտակցում եմ, որ երբեմն ես կոտրվելու կարիք ունեմ: Դա կարող է անհարմար լինել, սակայն ես հրավիրում եմ Քեզ կոտրելու և ազատելու ինձ ցանկացած բանից, որը պահում է ինձ Քեզանից: