«Որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք Նրանում»: —Բ Կորնթացիների 5.21
Ահա երկու կարևոր հարց, որ պետք է ինքդ քեզ տաս.
«Արդյո՞ք գիտեմ, թե ով եմ ես Քրիստոսում»,
«Արդյո՞ք քայլում եմ արդարության մեջ»:
Շատ-շատերը չեն կարողանում պատշաճ կերպով պատասխանել այս հարցերին, ու դա ետ է պահում նրանց այն ազատության և խաղաղության մեջ քայլելուց, որ Աստված նախատեսել է նրանց համար:
Այն պահին, երբ ընդունում ենք Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկչի, Աստվածաշունչն ասում է, որ Աստված վերցնում է մեր մեղքը և տալիս Իր արդարությունը: Դա նվեր է, ու կարիք չկա, որ վաստակենք այն: Բայց կարիք կա, որ հագնենք այն: Ու ամեն անգամ հագնելիս մենք ընդունում ենք Նրա խաղաղությունը:
Երբ գիտես, թե ով ես Քրիստոսում, դու ունես խաղաղություն և վստահություն, որ Աստված միշտ կտա քեզ այն, ինչի կարիքն ունես: Երբ գիտես, որ Նա սիրում է քեզ ու մահացավ քեզ համար, կարող ես ամեն առավոտ արթնանալ ու անել լավագույնը Նրան սիրելու համար:
Ու երբ գիտես, թե ով ես դու Քրիստոսում, կարող ես հագնել և քայլել այն արդարության մեջ, որ Նա գնել է քեզ համար: Երբ վերապրես Նրա սերը քո հանդեպ, քո բնական արձագանքը կլինի ապրել Նրա համար այն ամենով, ինչ ունես:
Աղոթքի սկիզբ Տե՛ր, ես ուզում եմ մշտապես գիտակցել, թե ով եմ ես Քո մեջ: Օգնի՛ր ինձ հիշելու այն ամենը, ինչ արել ես ինձ համար, որպեսզի կարողանամ ամեն օր հագնել Քո արդարությունը: