Հակաթույնը հավատքն է

Հակաթույնը հավատքն է

«Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ՝ զորության և սիրո և զգաստության»: Բ ՏԻՄՈԹԵՈՍ 1.7

Եթե կյանքի որևէ բնագավառում պայքարում եք կասկածի, անհանգստության, մտահոգության կամ վախի դեմ, հակաթույնը հավատքն է:

Մտածե՛ք այսպես. եթե դուք կամ ես որևէ տեսակի թույն կուլ տայինք, անմիջապես հակաթույնի կարիք կունենայինք: Նույնը վերաբերում է կասկածի, անհանգստության, մտահոգության և վախի թույնի դեմ պայքարելուն: Պետք է ընդունել հակաթույն, իսկ այդ հակաթույնը հավատքն է:

Երբ այս «ուրախություն գողացողները» թակում են մեր դուռը, մենք կարող ենք պատասխանել հավատքով՝ իմանալով, որ մեր հավատքն առ Աստված պարտության է մատնում թշնամուն և մեզ ավելի մոտեցնում Աստծուն ու թույլ տալիս, որ հանգստանանք և ապահովություն գտնենք Նրանում:

Հակոբոսի 1.5-7-ում ասվում է, որ երբ որևէ բանի կարիք ունենանք, կարող ենք հավատքով աղոթել, և Աստված, առանց նախատելու, կպատասխանի: Սա պարզ է, բայց՝ շատ կարևոր: Նույնիսկ եթե կատարյալ չենք եղել մեր ճանապարհներում, ընդամենը պետք է հավատքով խնդրենք Աստծուն, և Նա կօգնի մեզ:


Հավատացե՛ք Տիրոջը: Նա ունի զորություն՝ ազատելու ձեզ և ձեր կյանքին տալու բոլորովին նոր ուղղություն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon