Հակառակվի՛ր սատանային և ուրախացի՛ր Տիրոջով

«Ուրա՛խ եղեք Տերումն ամեն ժամանակ. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք»: —Փիլիպեցիների 4.4

Դեպրեսիան կամ ընկճվածությունը մասամբ սահմանվում է որպես «փոս, ցածր վիճակ, տխրության վիճակ, վհատություն»: Ընկճվածության տարածված պատճառներից մեկը ոչ թե մեր հանգամանքներն են կամ այն, թե որտեղ ենք մենք, այլ մեր վերաբերմունքը մեր հանդեպ: Այդ է պատճառը, որ սատանան ցանկանում է անել այնպես, որ մենք մեզ անարժեք և մերժված զգանք:

Բայց եթե դու թույլ չտաս սատանային տպավորություն թողնել քեզ վրա, ապա նա չի կարողանա ճնշել քեզ, իսկ եթե նա չկարողանա ճնշել քեզ, չի էլ կարողանա ընկճել:

Ես կարծում եմ, որ սատանային հակառակվելու և ընկճվածությանը հաղթելու լավագույն ճանապարհներից մեկը Սուրբ Հոգուն թույլ տալն է առաջնորդել քեզ ցնծության մեջ: Թշնամին ցանկանում է, որ դու կենտրոնանաս բացասական տեսակետի վրա և խղճահարության երեկո ունենաս, իսկ Սուրբ Հոգին ցանկանում է, որ նայես դրական տեսանկյունից և պարզապես խնջույք անես:

Փիլիպեցիների 4.4-ն ասում է ուրախ լինել Տիրոջով ամեն ժամանակ: Երբ կենտրոնանանք Աստծո վրա՝ ուրախանալով Նրանով, ընկճվածությունը տեղ չի ունենա մեզանում: Հաջորդ անգամ, երբ թշնամին փորձի ստիպել քեզ տխուր կամ ընկճված զգալ, ընտրի՛ր ուրախանել Տիրոջով:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, Դու հրաշալի ես ու զարմանալի, այդ է պատճառը, որ ես կարող եմ միշտ ուրախանալ Քեզանով: Ընկճվածությունը տեղ չունի իմ կյանքում, որովհետև ես լցված եմ Քեզանով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon