Հաղթահարել Անապատի Մտածելակերպը

«Մեր Եհովա Աստվածը խոսեց մեզ հետ Քորեբ սարի վրա և ասաց. «Հերիք է ձեզ՝ այս սարում մնալը»»: — Երկրորդ Օրինաց 1.6

Իսրայելցիները տասնմեկ օրվա ճանապարհորդություն կատարելու համար քառասուն տարի թափառեցին անապատում: Ինչո՞ւ:

Մի անգամ, երբ խորհում էի այս իրավիճակի շուրջ, Տերն ասաց. «Իսրայելցիները չէին կարողանում առաջ շարժվել, որովհետև ունեին անապատի մտածելակերպ»: Իսրայելցիներն իրենց կյանքի համար չունեին ո՛չ դրական տեսիլք,  ո՛չ երազանք: Նրանք կարիք ունեին բաց թողնելու այդ մտածելակերպը և վստահելու Աստծուն:

Իրականում մենք չպետք է զարմանքով նայենք իսրայելցիներին, որովհետև մեզանից շատերն անում են այն նույն բաները, ինչ նրանք արեցին: Առաջընթաց ունենալու փոխարեն մենք շարունակ պտտվում ենք նույն սարերի շուրջը, ու մեզանից տարիներ են պահանջվում, որպեսզի հաղթանակ ունենանք մի բանում, որի հարցերը կարող էինք վաղուց լուծած լինել:

Մենք նոր մտածելակերպի կարիք ունենք: Մենք պետք է սկսենք հավատալ, որ Աստծո Խոսքը ճշմարիտ է: Մատթեոսի 19.26-ն ասում է, որ Աստծո համար ամեն բան հնարավոր է: Նրան ընդամենը մեր հավատքն է հարկավոր: Նրան հարկավոր է, որ մենք հավատանք, իսկ մնացածը Նա կանի:

Տերն այսօր ինձ ու քեզ ասում է այն նույն բանը, ինչ ասաց Իսրայելի զավակներին. «Հերիք է ձեզ՝ այս սարում մնալը»: Ժամանակն է՝ առաջ շարժվենք:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, իմ կյանքում ես բավականաչափ ժամանակ եմ անցկացրել՝ նույն սարերի շուրջ պտտվելով: Քեզ հետ, ես գիտեմ, կարող եմ առաջ շարժվել, ուստի իմ հավատքն ուղղում եմ Քեզ ու բաց թողնում իմ անապատի մտածելակերպը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon