
«Եվ իմ Աստված լրացնի ձեր ամեն կարոտությունն իր հարստության չափով՝ փառքով Քրիստոս Հիսուսում»: —Փիլիպեցիների 4.19
Ամենամեծ վախերից մեկը, որին մարդիկ դեմառդեմ կանգնում են, պակասության վախն է: Դա այն վախն է, որ քո կարիքները չեն բավարարվի, որ քո միջոցները կվերջանան, և Աստված ժամանակին չի հասնի քեզ:
Միգուցե դու կարոտության այնպիսի վիճակում ես, որ երբևէ չես եղել, միգուցե ֆինանսների կամ այլ միջոցների խիստ կարիք ունես պարզապես քո հիմնական կարիքները հոգալու համար: Միգուցե հուզական կամ հոգևոր կարիքի մեջ ես: Վախի ոգին կարող է հարձակվել քեզ վրա՝ ասելով, որ Աստված չի կարող լրացնել քո կարիքները, և դու հաջողություն չես ունենա:
Այսօր դու կարիք ունես իմանալու, որ սատանան ստախոս է, և Աստված հոգ է տանում քո իրավիճակի համար: Նա ունի ծրագիր, և Նա աշխատում է քո օգտին՝ ապահովելով այն ամենը, ինչի կարիքն այս պահին ունես: Նույնիսկ եթե թվում է, թե ոչինչ տեղի չի ունենում, Աստված միշտ գիտի ինչպես հրաշալիորեն մատակարարել քեզ:
Ինչպիսի կարիքներ էլ ունենաս՝ ֆինանսական, ֆիզիկական, հուզական, հոգևոր, հարկ չկա, որ վախենաս պակասությունից: Աստված հոգ կտանի քեզ համար, կմխիթարի քեզ, կսնուցանի և կվերադարձնի ուժեղ դիրքի: Վստահի՛ր Նրա մատակարարմանը:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, Քո Խոսքն ասում է, որ Դու կլրացնես իմ բոլոր կարիքները, ուստի ես չեմ տրվի պակասության վախին: Ես հավատում եմ, որ Դու սիրում ես ինձ և կգաս ու հոգ կտանես ինձ համար: