
«Բայց… տեսնում ենք Հիսուսին՝ մահի չարչարանքի համար փառքով և պատվով պսակված, որ Աստծո շնորհքով ամենի համար մահը ճաշակի»: —Եբրայեցիների 2.9
Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը ճաշակեց մահը մեզ համար: Ուստի հարկ չկա, որ ես ու դու ճաշակենք հավիտենական մահը, որովհետև Նա վճարել է մեր մեղքի գինը և տվել հավիտենական կյանքի պարգև: Այժմ դա մի բան է, որի համար պետք է ուրախանալ:
Քրիստոսի հարության ու մահվան հանդեպ հաղթանակի շնորհիվ յուրաքանչյուր նոր առավոտ նոր հնարավորություն է մեզ համար՝ ապրելու այն հաղթանակով, որ ունենք Քրիստոսում: Ես հավատում եմ, որ երբ քրիստոնյաները առավոտյան ոտք են դնում հատակին, դժոխքը պիտի ցնցվի: Դևերը պիտի դողան՝ իմանալով, որ մենք արթուն ենք:
Հենց դա՛ տեղի կունենա, երբ գիտակցենք, թե ով ենք մենք Քրիստոսում և հասկանանք այն իշխանությունը, որ ունենք Նրանում: Մենք զինվորներ ենք Աստծո բանակում: Մենք ունենք իշխանություն Նրանում:
Հիսուսը հաղթել է մեղքին ու մահվանը: Այժմ մենք կարիք ունենք մշտապես քայլելու այն իշխանությամբ և հաղթանակով, որ Նա ապահովել է մեզ համար: Այդ ժամանակ է, որ մենք ծայրահեղ վտանգավոր ենք դառնում Աստծո թշնամու համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, շնորհակալություն այն հաղթանակի համար, որ ունեմ Քեզանում: Ամեն օր օգնի՛ր ինձ ավելի լավ հասկանալու այն գինը, որ Դու վճարեցիր ինձ համար, որպեսզի կարողանամ քայլել այն իշխանությամբ և հաղթանակով, որ Դու ունես ինձ համար: