«Քո Խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս իմ ճանապարհի համար»: —Սաղմոս 119.105
Ճշմարիտ է, որ մենք բոլորս տեղ ունենք աճելու և Աստծո հետ մեր փոխհարաբերությունը բարելավելու համար: Ես հուսահատվում էի այն մտքից, թե որքան հեռու դեռ պետք է գնամ, ու այդ մասին կարծես ինձ հիշեցվում էր ամեն օր, երբեմն ամեն ժամ: Իմ մեջ անհաջողության մշտական զգացում կար, ես զգում էի, որ այն չեմ, ինչ պիտի լինեմ, բավականաչափ չեմ գործում և կարիք ունեմ ավելի քրտնաջան աշխատելու: Մինչդեռ, երբ իսկապես ավելի քրտնաջան էի գործում, կրկին ձախողվում էի:
Հիմա ես նոր վերաբերմունք եմ որդեգրել. «Ես այնտեղ չեմ, որտեղ պիտի լինեմ, սակայն գոհություն Աստծուն, որ այնտեղ չեմ, որտեղ մի ժամանակ կայի: Ամեն բան կարգին է, և ես ճիշտ ճանապարհին եմ»: Հիմա ես ամբողջ սրտով գիտեմ, որ Աստված բարկացած չէ ինձ վրա այն պատճառով, որ ես դեռ չեմ հասել: Նա գոհ է, որ ես շարունակում եմ առաջ գնալ ու մնում եմ այն ճանապարհին, որ Նա պատրաստել է ինձ համար:
Եթե ես ու դու շարունակենք այն, ինչ անում ենք, Աստված գոհ կլինի մեր առաջընթացից: Նա խոստացել է, որ մեր առջև կլուսավորի: Մենք կարող են չիմանալ ճանապարհը ու ժամանակ առ ժամանակ սայթաքել, բայց Աստված հավատարիմ է: Նա տեսնում է քո առաջընթացը, Նա հպարտանում է քեզանով, ու Նա օգնելու է քեզ՝ մնալու նույն ճանապարհին:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես չեմ հուսահատվի այն բանից, թե որտեղ եմ ես: Դու արդեն ինձ բավականին հեռու ես տարել, ու ես գիտեմ, որ կշարունակես լուսավորել իմ ճանապարհը: