Համբերությամբ սպասի՛ր

Համբերությամբ սպասի՛ր

«Բայց (Սուրբ) Հոգու պտուղն է՝ (այն գործը, որ Նրա ներկայությունը ներքուստ իրականացնում է)… համբերություն (հանդարտ խառնվածք, համբերատարություն)…»: —Գաղատացիների 5.22, AMP

Մենք բոլորս ժամանակ առ ժամանակ փոփոխություն ենք ցանկանում, սակայն միշտ չէ, որ կամենում ենք անցնել այն գործընթացի միջով, որն անհրաժեշտ է այդ փոփոխության համար: Սովորաբար դա ավելի երկար է տևում, քան կարծում ենք, և ընթացքում միշտ սպասելու ժամանակահատված է լինում: Հարցը սա է. ինչպե՞ս կսպասենք: Եթե սպասենք սխալ ձևով, դժբախտ կլինենք, իսկ եթե որոշենք սպասել աստվածային եղանակով, կդառնանք համբերատար և իրականում հաճույքով կսպասենք:

Դա պրակտիկա է պահանջում, սակայն երբ թույլ ենք տալիս Աստծուն օգնել մեզ յուրաքանչյուր իրավիճակում, մենք զարգացնում ենք համբերություն, որը ամենակարևոր քրիստոնեական առաքինություններից մեկն է: Համբերությունը Հոգու պտուղ է: Այն զարգանում է միայն փորձությունների ժամանակ, ուստի մենք չպետք է փախչենք դժվար իրավիճակներից: Որովհետև երբ համբերություն ենք զարգացնում, Աստվածաշունչն ասում է, որ մենք վերջապես լիովեն բավարարված ենք զգում՝ առանց որևէ պակասության (տե՛ս Հակոբոս 1.2-4):

Նույնիսկ Աստծո հետ մեր փոխհարաբերության մեջ առաջադեմ փոփոխություններ են կատարվում: Մենք սովորում ենք առավել խորը վստահել Նրան՝ անցնելով բազում փորձառությունների միջով, որոնք պահանջում են մեզանից սպասել ավելի երկար, քան կցանկանայինք:

Վստահի՛ր ինձ, սպասելը միգուցե դժվար է, բայց այն քեզ ավելի ուժեղ է դարձնում: Մենք պետք է պատրաստ լինենք սպասելու, որովհետև այն օգուտները, որ համբերությունը բերում է, անկասկած արժեն դրան:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ փոխվել և ավելի խոր հարաբերություններ ունենալ Քեզ հետ: Ես հասկանում եմ, որ դա նշանակում է զարգացնել համբերություն, բայց գիտեմ, որ ավելի կուժեղանամ, երբ իմ մեջ համբերություն ձևավորվի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon