Հայրն ամենից լավ գիտի

Հայրն ամենից լավ գիտի

«Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրե՛ք, և այդ ամենը կտրվի ձեզ» (ՄԱՏԹԵՈՍ 6.33):

Աստված ցանկանում է, որ փնտրենք արդարություն, խաղաղություն և ուրախություն, որոնք Իր արքայության անբաժանելի մասն են (տե՛ս Հռոմեացիների 14.17): Նա ուզում է, որ մենք փափագենք ունենալ ճիշտ վարքագիծ և անենք հնարավոր ամեն բան՝ դրան հասնելու համար, և այս դեպքում Նա խոստանում է ավելացնել այն բաները, որոնց կարիքն ունենք և որոնք ցանկանում ենք: Նա ուզում է, որ փնտրենք Իրեն, և երբ փնտրենք, Նա սիրով կօրհնի մեզ:

Երբ ունենում ենք որևէ ցանկություն, պարզապես պետք է խնդրենք Աստծուց և լիովին վստահենք Նրան. սակայն, մենք պետք է խուսափենք այն բանից, որ մեր ցանկությունը չվերածվի տենչանքի: Ես կարծում եմ, մենք լցվում ենք տենչանքով, երբ ինչ-որ բան այնքան շատ ենք ցանկանում, որ թվում է, թե առանց դրա երջանիկ չենք լինի: Մի անգամ ես լսեցի, թե ինչպես մի կին ասաց, որ երջանիկ չի լինի, եթե Աստված իրեն երեխաներ չտա: Լսել եմ նաև չամուսնացած կանանց, որոնք նույն մեկնաբանությունն են արել ամուսնանալու վերաբերյալ: Նման վերաբերմունքը սխալ է և վիրավորում է Աստծուն: Աստծուց բացի՝ ցանկացած բան, որ կարծում ենք՝ պետք է ունենանք երջանիկ լինելու համար, թշնամին կարող է օգտագործել մեր դեմ, ուստի հետևի՛ր, որ ցանկություններդ պահես հավասարակշռության մեջ:

Շատ ավելի լավ է աղոթել և խնդրել Աստծուց, որ հոգ տանի քեզ համար, քան տանջվել՝ փորձելով ինքնուրույն ինչ-որ բաների հասնել: Միշտ հիշի՛ր, Աստված բարի է, և Նա ուզում է բարի լինել քո հանդեպ, ուստի նայի՛ր Նրան և Նրա արքայությանը և ուրախությամբ սպասի՛ր, որ Նա կապահովի քեզ այն ամենով, ինչ անհրաժեշտ է:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ցանկացած բան, որ կարծում ես՝ պետք է ունենաս երջանիկ լինելու համար, սատանան կարող է օգտագործել քո դեմ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon