Հասկանալ մարդկային էությունը

Հասկանալ մարդկային էությունը

«Բայց Հիսուսն Ինքն Իր անձը չէր հավատում նրանց, որովհետև Ինքն ամենը գիտեր: Եվ որովհետև պետք չէր, որ մեկը վկայեր մարդու համար, որովհետև Ինքը գիտեր, թե ինչ կար մարդու մեջ»: —Հովհաննես 2.24-25

Մեկ անգամ, երբ ես եկեղեցական մի հուսահատ իրավիճակում էի հայտնվել, Աստված իմ ուշադրությունն ուղղեց Հովհաննեսի 2.24-25 խոսքերի վրա: Այն խոսում է աշակերտների հետ Հիսուսի փոխհարաբերության մասին:

Այստեղ հստակ ասվում է, որ Հիսուսն Իրեն չէր վստահում նրանց: Թեև Նա նվիրվել էր նրանց և ապրում էր նրանց հետ, Նա գիտեր, որ նրանք կատարյալ չէին: Նա հասկանում էր մարդկային էությունը և Իրեն չէր վստահում մարդկանց:

Սա ստիպեց ինձ գիտակցել, որ այն վստահությունը, որ ես ունեի եկեղեցու մարդկանց հանդեպ, պիտի պատկաներ միայն Աստծուն, ու դա էր ինձ հիասթափության հասցրել:

Մենք կարող ենք միայն որոշակի աստիճան խորանալ մարդկային փոխհարաբերությունների մեջ: Եթե մենք աստվածային իմաստությունից այն կողմ գնանք, ամենայն հավանականությամբ մեզ ցավ կպատճառենք: Հեշտ է ընկնել այն թակարդը, թե մարդիկ երբեք մեզ չեն ցավեցնի, իսկ հետո հիասթափվել՝ տեսնելով, որ նրանք չեն ապրում այդ չափանիշներով: Ոչ ոք կատարյալ չէ:

Բարի լուրն այն է, որ Աստված կատարյալ է և չի հիասթափեցնի մեզ: Նա միշտ սիրող ու բարի է: Մի՛ տուր մարդկանց վստահություն, երբ այն պատկանում է Աստծուն, ավելի շուտ ամբողջությամբ նվիրվի՛ր Նրան: Միայն Նա է կատարյալ վստահելի:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ոչ մի մարդկային արարած կատարյալ չէ, միայն Դու ես կատարյալ: Ես ուզում եմ իմ վստահությունն ուղղել Քեզ ամեն ժամանակ ու հավատալ, որ Դու չես հիասթափեցնի: Ես այսօր մխիթարություն եմ գտնում Քո կատարելության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon