Հասկացի՛ր շնորհքը, քայլի՛ր հավատքով

«Որովհետև շնորհքով (Աստծո չարժանացած բարեհաճությամբ)եք փրկված (ազատված դատաստանից և մասնակից դարձած Քրիստոսի փրկությանը) (ձեր)հավատքի միջոցով »: Եփեսացիների 2.8, AMP

Մեզանից շատերը տեղյակ են, որ շնորհքով են փրկված, սակայն ինձ համար հետաքրքիր է, թե որքան մարդ է իսկապես հասկանում Աստծո շնորհքի զորությունը:

Յուրաքանչյուր բան, որ ստանում ենք Աստծուց, պիտի գա շնորքհով՝ հավատքի միջոցով: Ուստի, երբ դու հասկանում ես շնորհքը, կարող ես քայլել հավատքով ու ստանալ Աստծո օրհնությունները:

Աստծո շնորհքը բարդ կամ խճճված չէ: Այն պարզ է, և դա է պատճառը, որ շատերը բաց են թողնում այն: Չկա առավել հզոր բան, քան շնորհքը: Աստվածաշնչում ամեն բան՝ փրկությունը, Սուրբ Հոգու լեցունությունը, Աստծո հետ հաղորդակցումը և մեր ամենօրյա կյանքի բոլոր հաղթանակները, հիմնված է դրա վրա: Առանց շնորհքի՝ մենք ոչինչ ենք, չունենք ոչինչ, չենք կարող ոչինչ:

Այսօր պարզապես մի՛ լսիր շնորհքի մասին, այլ հասկացի՛ր, որ մեր կյանքում ամեն բան կախված է ոչ թե մեր արժանիքներից, ընդունակություններից կամ գործերից, այլ Աստծո պատրաստակամությունից՝ օգտագործելու Իր անսահման զորությունը մեր կարիքները բավարարելու համար: Սա է շնորհքը:

Այսօր կենտրոնացի՛ր այդ ճշմարտության վրա և տե՛ս, թե ինչպես է քո հավատքն աճում:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ ուզում ուղղակի լսել Քո շնորհքի մասին՝ առանց ըմբռնելու նրա իրական զորությունը: Օգնի՛ր ինձ հասկանալու, թե որքան հրաշալի է Քո շնորհքը: Դա կնպաստի Քո հանդեպ իմ հավատքի աճին:  

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon