Հասնել ուրիշներին

Հասնել ուրիշներին

«Եվ կերակրես սովածին ախորժանոքդ և կարոտի հոգին կշտացնես, այն ժամանակ քո լույսը կծագի խավարում, և քո խավարը կլինի կես օրվա պես»: —Եսայի 58.10

Աստված փափագում է օգնել մարդկանց, ովքեր կարիքի ու ցավի մեջ են: Տարիների ընթացքում, երբ ավելի եմ մոտեցել Նրան, և իմ սերն ավելի է աճել Նրա հանդեպ, առավել վճռական եմ դարձել՝ յուրաքանչյուր օրն ապրել այնպես, որ ինչ-որ մեկի կյանքն ավելի լավացնեմ: Աստծո փափագը դարձել է իմ փափագը:

Ուրիշներին հասնելը այնպիսի բան չէ, որի մասին պետք է միայն խոսել: Այն պետք է լինի քրիստոնեական կյանքի գլխավոր առաջնահերթությունը:

Վճռականություն և նվիրում է անհրաժեշտ ուրիշներին օգնելու համար, սակայն հենց այդպես է Աստված ցանկանում, որ մենք ապրենք: Աստված ասում է, որ երբ դու իսկապես քո անձը տաս ու նվիրես ուրիշներին, Նա կօգտագործի քեզ: «Քո լույսը կծագի խավարում, և քո խավարը կլինի կես օրվա պես» (Եսայի 58.10):

Երբ քո անձնական իրավիճակից այն կողմ ես գնում ու Աստծո սերը բերում ուրիշներին, քո ուրախությունն ու խաղաղությունն ավելանում են՝ կարծես ի չիք դարձնելով այն պայքարները, որոնք մղում ես քո կյանքում: Եվ դու վերապրում ես փոփոխություն բերելու զարմանալի բավարարվածությունը:

Այսպիսով՝ խորհի՛ր այս մասին. արդյո՞ք դու կարիք ունես վերադասավորելու քո առաջնահերթությունները՝ Աստծո փափագը քո փափագը դարձնելու համար: Խնդրի՛ր Նրան, որ քեզ ցույց տա, թե ինչպես կարող ես հասնել ուրիշներին ու բերել Նրա լույսն ու սերը նրանց, ովքեր ամենից շատ դրա կարիքն ունեն:

Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես ուզում եմ, որ Քո փափագը իմ փափագը դառնա: Ցո՛ւյց տուր ինձ՝ ինչպես վերադասավորեմ իմ առաջնահերթությունները և հասնեմ ուրիշներին այնպես, ինչպես Դու ես ցանկանում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon