«Եվ ամեն, ով որ թողեց տներ կամ եղբայրներ կամ քույրեր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիք կամ արտեր Իմ անունի համար, հարյուրապատիկ կառնի և հավիտենական կյանքը կժառանգի»: —Մատթեոս 19.29
Մեր ծառայությունը կառուցելու վաղ տարիներին ես ու Դեյվն անցնում էինք մի շարք դժվար քննությունների միջով: Ես կարիք ունեի աշխատելու իմ վերաբերմունքի ուղղությամբ: Մենք կարիք ունեինք աշխատելու մեր ամուսնության և գումարի օգտագործման ուղղությամբ:
Վեց տարի շարունակ ես իմ գուլպաներն ու ներքնազգեստը գնում էի ավտոտնակային վաճառակետերից: Մենք ամբողջովին կոտրված էինք, իսկ ես սովորեցնում էի մեր կյանքում Աստծո առատ մատակարարման մասին:
Այդ ամենին ավելացնենք այն, որ այդ ժամանակ տարածված չէր, որ կանայք քարոզեին: Մենք կորցնում էինք մեր ընկերներին, իսկ ընտանիքի անդամներից ոմանք չէին ցանկանում մեզ հետ որևէ կապ ունենալ:
Դժվար էր, ու երբեմն ես ուզում էի հանձնվել: Բայց այսօր այնքան ուրախ եմ, որ ամուր բռնվեցի Աստծուց, որովհետև ամբողջ աշխարհում կան շատ մարդիկ, ում Աստված օգնել է մեր ծառայության միջոցով:
Սուրբ գիրքը Մատթեոսի 19-րդ գլխում ասում է, որ մենք պետք է «կարևոր» բաները ետևում թողնենք ու հետևենք Նրան: Մենք չունեինք այն ամենը, ինչի կարիքը, մեր կարծիքով, այն ժամանակ ունեինք, սակայն վերջին հաշվով արժեր փոխզիջման գնալ:
Հաստատակա՛մ եղիր Աստծո հետ քայլելիս, նույնիսկ եթե դժվար է: Կենտրոնացի՛ր Նրա վրա, և այդ ամենը կվարձատրվի, երբ վերապրես այն հաղթանակը, որ Նա ունի քեզ համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, երբեմն դժվար է հաստատակամություն դրսևորել քրիստոնեական կյանքում, սակայն ես գիտեմ, որ հաստատակամությունը վարձատրվում է: Շնորհակալություն, որ ինձ ուժ ես տալիս առաջ գնալու համար: Ես կհետևեմ միայն Քեզ, որովհետև ամենակարևորը Դու ես: