«…Որովհետև սրտի ավելացածից կխոսի բերանը»: ՄԱՏԹԵՈՍ 12.34
Ով մտերիմ է Աստծո հետ, ունի դրական, բարձրացնող, շինություն տվող մտքեր ուրիշների, ինչպես նաև իր և շրջապատող հանգամանքների մասին:
Դուք հորդորում եք ուրիշներին ձեր խոսքերով միայն այն ժամանակ, երբ նախապես ունեք բարի մտքեր նրանց վերաբերյալ: Հիշե՛ք, որ այն, ինչ կա ձեր սրտում, դուրս կգա ձեր շուրթերից (տե՛ս Մատթ. 12.34): Մտքերն ու խոսքերը տարաներ կամ զենքեր են արարիչ կամ կործանիչ զորության համար (տե՛ս Առակ. 18.21): Ահա թե ինչու այդքան կարևոր է նպատակուղղված կերպով «սիրո մտքեր» ունենալը:
Քաջալերում եմ, որ սիրո մտքեր ուղարկեք մարդկանց: Խոսե՛ք քաջալերանքի խոսքեր: Քայլե՛ք ուրիշների կողքով և հորդորե՛ք, որ համառորեն առաջ ընթանան իրենց հոգևոր կյանքում: Խոսե՛ք խոսքեր, որոնք կստիպեն, որ ուրիշներն ավելի լավ զգան, քաջալերվեն և զորանան:
Մարդկանց բավական են իրենց խնդիրները: Չավելացնենք դրանց վրա նորերը՝ նրանց ուժասպառ անելով: Մենք կարող ենք սիրո միջոցով շինություն բերել միմյանց (տե՛ս Ա Թեսաղ. 5.11): Սերը մշտապես հավատում է լավագույնին յուրաքանչյուրի մեջ (տե՛ս Ա Կորնթ. 13.7):