«Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի Նա, թե ինչ որ Նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածքները, որ խնդրեցինք Նրանից»: Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 5.14,15
Հովհաննեսի 11.41,42-ում Ղազարոսին գերեզմանից դուրս կանչելուց առաջ Հիսուսն աղոթեց. «Հա՛յր, շնորհակա՛լ եմ, որ լսեցիր Ինձ»: Ի՜նչ վստահ աղոթք:
Սատանան չի ցանկանում, որ դուք ունենաք այդպիսի վստահություն: Բայց ես քաջալերում եմ, որ աղոթելիս վստահ լինեք: Որոշում կայացրեք, որ դուք հավատացյալ եք, ոչ թե մուրացկան: Գնացե՛ք գահի մոտ Հիսուսի անունով. Նրա անունը ուշադրություն կգրավի:
Որպես մարդ արարածներ՝ մեզ հաճախ դուր է գալիս, երբ ճանաչում ենք որևէ կարևոր անձնավորության և կարող ենք հիշատակել նրա անունը՝ հույս ունենալով, որ դա մեզ բարեհաճություն գտնել կտա և դռներ կբացի: Եթե դա գործում է մեզ համար երկրային տեսանկյունից, ապա մտածե՛ք, թե որքան հրաշալի կգործի երկնային տիրույթում, հատկապես երբ հիշատակում ենք այն անունը, որ վեր է բոլոր անուններից՝ Հիսուսի օրհնյալ անունը:
Երբ աղոթում ենք Հիսուսի անունով, ներկայացնում ենք Աստծուն այն ամենը, ինչ Հիսուսը կա: Դա կարող է մեծապես վստահեցնել մեզ, որ Աստված լսում և պատասխանում է մեր աղոթքներին: