Հավատքի նպատակը

Հավատքի նպատակը

«Արթո՛ւն եղեք, հսկո՛ւմ արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա։

Որին հակառա՛կ կացեք հավատքով հաստատված…»: Ա ՊԵՏՐՈՍ 5.8,9

Հաճախ մենք սխալվում ենք՝ փորձելով գործի դնել հավատքը, որպեսզի հասնենք այնտեղ, որտեղ կարող ենք զերծ լինել խնդիրներից: Բայց հավատքի նպատակը միշտ չէ, որ մեզ դժվարությունից հետ պահելն է. հաճախ այն դժվարությունների միջով մեզ անցկացնելն է: Եթե մենք երբեք խնդիր չունենայինք, հավատքի կարիք չէինք ունենա:

Կա գայթակղություն՝ փախչելու մեր խնդիրներից, բայց Տերն ասում է, որ մենք պետք է անցնենք դրանց միջով: Բարի լուրն այն է, որ Նա խոստացել է, որ մենք երբեք ստիպված չենք լինի միայնակ անցնել: Նա միշտ մեր կողքին կլինի ամեն կերպ մեզ օգնելու համար: Նա ասել է. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ» (Եսայի 41.10):

Առօրյայում մենք կարող ենք սովորել ամուր կանգնած մնալ մեր դիրքերում և արդյունավետորեն հակառակվել սատանային: Դժվար ժամանակներում հաստատուն մնալը՝ Աստծուն մոտենալու և ցանկացած դժվարություն ճեղքելով անցնելու ճանապարհներից մեկն է: Աստված ձեզ հետ է, որպեսզի օգնի ձեզ, այնպես որ՝ մի՛ հանձնվեք:


Սատանան կհանձնվի, երբ տեսնի, որ դուք չեք պատրաստվում տեղի տալ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon