
«Եվ Դավիթն ասաց. «Եհովան, որ առյուծի ու արջի ձեռքից ինձ ազատեց, այս փղշտացիի ձեռքիցն էլ կազատի»: Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»»: — Ա Թագավորաց 17.37
Անկեղծ ասած՝ մեզանից շատերը բացասական մտածողներ են, երբ հայտնվում են մարտահրավերային իրավիճակներում: Սակայն փորձության ժամանակների միջով անցնելու համար անհրաժեշտ է վերցնել բացասական մտքերը և վերածել դրանք դրական մտքերի:
Աստված կամենում է քեզ տանել «ճշմարտության ճանապարհորդության», որն անցնում է Նրա Խոսքն ուսումնասիրելու ճանապարհով, ինչը զարմանահրաշ արդյունքներ է տալիս: Այն կօգնի քեզ մաքրելու բացասական մտքերը և կտա կարողություն տեսնելու դրականը քո իրավիճակում:
Դրական լինելը զորեղ բան է: Եվ դրական լինելու մաս է կազմում պարզապես ինքդ քեզ անցյալի հաջողությունների մասին հիշեցնելը:
Երբ Դավիթը դեմառդեմ կանգնեց հսկա Գողիաթին, նա հիշեց առյուծին ու արջին, որոնց արդեն հաղթել էր, ու դա նրան քաջություն տվեց տվյալ իրավիճակում:
Եթե դու հենց հիմա անցնում ես դժվար ժամանակի միջով, թո՛ւյլ տուր հիշեցնել, որ սա հավանաբար առաջին մարտահրավերը չէ, որի առջև կանգնել ես: Դու հաղթահարել ես վերջինը (և հավանաբար դրա միջոցով որոշ արժեքավոր դասեր քաղել), կհաղթահարես նաև այս մեկը:
Դավթի նման դո՛ւ էլ հիշիր քո անցյալի հաջողությունները: Ապա դիմի՛ր Խոսքին ու տե՛ս, թե ինչ է Աստված ասում: Ավելի լավ օրերը ճանապարհին են: Աստված խոստանում է դա:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, երբեմն իմ առջև գտնվող իրավիճակն անհնարին է թվում, սակայն անցյալում Դու ինձ անցկացրել ես դժվար ժամանակների միջով, ու ես գիտեմ, որ Դու կարող ես դա կրկին անել: Օգնի՛ր ինձ հիշելու անցյալի հաջողությունները ու դրականորեն մտածելու իմ ներկա իրավիճակի մասին: