Հոգին հակառակ է մարմնին

Հոգին հակառակ է մարմնին

«[Որպես սովորություն] քայլե՛ք և ապրե՛ք [Սուրբ] Հոգով [զգայուն լինելով Հոգու վերահսկման և առաջնորդության հանդեպ] և [Աստծուց կտրված մարդկային էության] մարմնի փափագը և ցանկությունը չեք կատարի» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 5.16):

Ինչպես ձին, որ ականջը վարժեցրել է մշտապես զգայուն լինելու իր տիրոջ ձայնին, այնպես էլ մենք պետք է պատրաստ լինենք լիովին հետևելու Տիրոջ առաջնորդությանը, այլ ոչ թե միայն այն հրահանգներին, որոնք մեզ դուր են գալիս կամ որոնց համաձայն ենք: Միշտ չէ, որ մեզ դուր կգա այն, ինչ Տերն ասում է, որ անենք:

Պետք է գիտակցենք, որ Աստծուն հետևելու համար երբեմն մարմնին պետք է ասել՝ ո՛չ, և երբ այդպես ենք վարվում, մարմինը տառապում է: Լինում են ժամանակներ, երբ մեծ արագությամբ ընթանում ենք մի ուղղությամբ, ու հանկարծ Տերը հորդորում է կանգ առնել և փոխել ուղղությունը: Մեզ համար ցավոտ է, երբ չենք գնում մեր ճանապարհով, սակայն, ի վերջո, հասկանում ենք, որ Աստծո ճանապարհները միշտ լավագույնն են:

Այսօրվա խոսքում Պողոս առաքյալը գրում է Հոգու և մարմնի միջև ընթացող պայքարի մասին: Եթե հետևենք Հոգու առաջնորդությանը, ապա չենք բավարարի կամ չենք իրականացնի մարմնի ցանկությունները, որոնք հեռացնում են մեզ Աստծո լավագույն ծրագրերից: Այս խոսքում չի ասվում, որ մարմնի ցանկությունները կանհետանան. մենք ստիպված կլինենք մշտապես պայքարել դրանց դեմ: Բայց եթե ընտրենք առաջնորդվել Հոգով, ապա չենք իրականացնի մարմնավոր ցանկությունները, և սատանան չի հասնի իր ուզածին:

Երբ ընտրում ենք հետևել Աստծո առաջնորդությանը, մեր ներսում պայքար է սկսվում: Մեր մարմինը և Աստծո Հոգին սովորաբար անհամաձայնության մեջ են, և մենք հակված ենք մարմինը պահելու հարմարավետ վիճակում: Սակայն, բոլորս պետք է սովորենք հնազանդվել Աստծո Հոգուն և հաղթահարել մարմնավոր ցանկություններն ու գայթակղությունները: Այսօր վճռի՛ր, որ մարմնիդ թույլ չես տա առաջնորդել քեզ, այլ կառաջնորդվես Աստծո Հոգով:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. Աստված ցանկանում է տալ քեզ Իր լավագույնը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon