Հոգևոր հասունության իսկական չափանիշը

«Վասնզի Քրիստոս Հիսուսում ոչ թլփատությունն է մի բան կարող, և ոչ անթլփատությունը, այլ հավատքը, որ ակտիվանում, աշխուժանում, արտահայտվում և գործում է սիրով»: —Գաղատացիների 5.6, AMP

Առավել, քան որևէ այլ բան` Աստված ցանկանում է, որ մենք ունենանք անկեղծ, մաքուր, գորովալից սեր Իր և ուրիշների հանդեպ: Եթե մենք հաջողենք մեր կյանքում ընդամենը մեկ բան անել, ապա դա պիտի լինի ուրիշներին սիրելը:

Շատ մարդիկ կարծում են, որ մեծ հավատքը հոգևոր հասունության՝ համար մեկ նշանն է: Բայց ես հավատում եմ, որ սիրո մեջ քայլելն է հոգևոր հասունության իսկական չափանիշը, ու ես գիտեմ, որ այն աշխուժացնում է մեր հավատքը:

Աստվածաշունչը սովորեցնում է, որ հավատքը գործում է սիրով: Գաղատացիների 5.6-ն ասում է, որ կարևորը հավատքն է, որն ակտիվանում, աշխուժանում, արտահայտվում և գործում է սիրով: Սերը միայն տեսություն չէ կամ այն, ինչ ասում ենք. այն գործողություն է:

Առանց սիրո հավատքով քայլելը նման է առանց մարտկոցի լապտեր ունենալուն: Մենք պետք է մեր «սիրո մարտկոցը» միշտ լիցքավորված պահենք, այլապես մեր հավատքը չի գործի: Ես համոզված եմ, որ քրիստոնյաներն ընկնում են խնդիրների մեջ, երբ ջանասիրաբար չեն ձգտում քայլել սիրո մեջ, որն իրենց հավատքի էական մասն է, և չեն պահպանում Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունը:

Այնպես որ հետևի՛ր սիրո կյանքին ու տե՛ս, թե ինչպես է հավատքդ զորանում և աճում: Երբ առաջին տեղում Աստծո սերն է, մնացած ամեն բան հետևում է դրան:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես գիտեմ, որ իմ հավատքն անօգուտ է առանց սիրո: Օգնի՛ր ինձ ապրելու Քո սիրով ողողված կյանքով: Առաջնորդի՛ր ինձ, երբ ես ստանամ Քո սերը և տամ այն ուրիշներին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon