«Մեկ մարդն ինչպե՞ս կհալածեր հազարին, և երկու մարդն ինչպե՞ս կփախցներ տասը հազարին, եթե նրանց Վեմը նրանց չծախեր, և Եհովան նրանց չմատներ» (ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ 32.30):
Ինչպես արդեն ասել եմ, Աստված պատասխանում է համաձայնության աղոթքներին, երբ մարդիկ, որոնք աղոթում են, ապրում են համաձայնության մեջ իրենց կյանքում: Նա այնքան բարձր է գնահատում այն մարդկանց, որոնք գին են վճարում համաձայնության, միաբանության և ներդաշնակության մեջ ապրելու համար, որ, ըստ էության, նրանց ասում է. «Երբ մեկտեղ հավաքվեք, Իմ զորությունը կարձակվի ձեր մեջ: Ձեր համաձայնության ուժն այնքան գործուն է, որ ճեղքում կբերի. դրանում մի՛ կասկածեք: Ես կանեմ դա»:
Համաձայնությունն այնքան հզոր է, որ գործում է բազմապատկման, ոչ թե գումարման սկզբունքով: Այդ է պատճառը, որ այսօրվա խոսքում ասվում է՝ մեկը կարող է փախցնել հազարին, երկուսը՝ տասը հազարին: Եթե համաձայնությունը հիմնված լիներ գումարման սկզբունքի վրա, ապա մեկը կփախցներ հազարին, երկուսը՝ երկու հազարին: Միաբանությունը պատրաստում է Աստծո օրհնությունը, իսկ Աստծո օրհնությունը բերում է բազմացում: Այդ պատճառով ճշմարիտ համաձայնության աղոթքը հզոր և ահռելի ուժ է հոգևոր աշխարհում:
Երբ մասնատվում ենք, մենք թուլանում ենք, իսկ երբ միաբանվում ենք, դառնում ենք ուժեղ: Զորությունը, որ հասանելի է մեզ, անկասկած արժե այն ջանքերին, որ անհրաժեշտ է միաբանություն և ներդաշնակություն պահպանելու համար: Նշանակություն չունի՝ ինչ են անում կամ ինչ չեն անում ուրիշները, դու արա քո՛ մասը, և Աստված կօրհնի քեզ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու չես կարող ստիպել, որ բոլորը դուրեկան լինեն, բայց կարող ես թույլ չտալ, որ նրանք վրդովեցնեն քեզ: