«Ուշացած հույսը սիրտը կհիվանդացնի, բայց կատարված փափագը կենաց ծառ է»: —Առակաց 13.12
Ես սահմանում եմ հույսը որպես «լավ բաների ուրախ սպասում»: Երբ մեր կյանքում սպասում ենք Աստծո բարությանը, այն դուռ է բացում ավելի մեծ երջանկության համար: Այսպիսով՝ արդյո՞ք եռանդուն կերպով սպասում ես, որ ինչ-որ լավ բան կպատահի քեզ հետ:
Քանի դեռ մենք ապրում ենք, միշտ ինչ-որ տեղ ենք ուղևորվելու: Աստված ստեղծել է մեզ լինելու նպատակասլաց երազողներ: Առանց տեսիլքի մենք ձանձրալի և անհույս ենք դառնում: Եվ ինչպես Առակաց 13.12-ն է ասում. «Ուշացած հույսը սիրտը կհիվանդացնի, բայց կատարված փափագը կենաց ծառ է»:
Աստված ցանկանում է, որ ապրենք Իր հույսով, որպեսզի կարողանանք վայելել կյանքը:
Դու երջանիկ չես լինի, եթե հույս չունենաս: Որքան շատ հուսաս Աստծուն, այնքան երջանիկ կդառնաս: Հույսը հավատում է, որ ամեն բան լավ է լինելու. հույսը դրական է: Կյանքը վայելելու համար պետք է ունենալ լավ, հույսով լի վերաբերմունք: Աստված դրական է, ու Նա ցանկանում է, որ դրական բաներ պատահեն մեզանից յուրաքանչյուրի հետ, ուստի լցվի՛ր այսօր Նրա հույսով և ապրի՛ր լավ բաների ուրախ սպասումով:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ընտրություն եմ կատարում ուրախությամբ սպասել Քո բարությանը իմ կյանքում: Երբ իմ հույսն ավելանա, ես գիտեմ, որ իմ ուրախությունը նույնպես կավելանա: Տե՛ր, ես իմ հույսը Քեզ վրա եմ դնում: