Հռչակման զորությունը

Հռչակման զորությունը

«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, և նրան սիրողը կուտի նրա պտուղը»: ԱՌԱԿԱՑ 18.21

Եթե ցանկանում ենք, որ մեր աղոթքները պատասխանվեն, կարևոր է, որ սովորենք աղոթել և անել դրական, հավատքով լցված հռչակումներ մեր հանգամանքների վերաբերյալ: Բացասական դավանությունները և հավատքը չեն կարող միախառնվել:

Ենթադրենք՝ մայրն աղոթում է որդու համար, որը դպրոցում խնդիրներ ունի: Նա հավատքով աղոթում է և վստահում, որ Աստված ճեղքում կբերի: Այնուհետև երկու հարևանի հետ գնում է ընթրիքի և հաջորդ մեկ ժամն անցկացնում՝ խոսելով որդու մասին. «Ես հոգնել եմ երեխայիս հետ կապված այս բոլոր խնդիրներից: Ոչինչ չի կարգավորվում: Ինչո՞ւ հենց ես»: Այսպիսի բացասական դավանությունը գործում է հակառակ ձեր հավատքին:

Աղոթելուց հետո որոշո՛ւմ կայացրեք, որ ձեր խոսքերը համաձայնության մեջ լինեն ձեր աղոթքների հետ: Հռչակե՛ք Աստծո Խոսքը: Հռչակե՛ք ձեր հավատքը: Երբ հարևանները հարցնեն, թե ինչպես է ձեր որդին, ասե՛ք. «Գիտեք, բնական տեսանկյունից այդքան շատ բան չի փոխվել, բայց ես աղոթում եմ նրա համար և սրտումս ունեմ վստահություն, որ Աստված նրա հետ է և հզոր աշխատանք է կատարում նրա կյանքում»:
Երբ ձեր հավատքը, մտքերը և խոսքերը համաձայնում են Աստծո խոստումներին, ընդամենը ժամանակի խնդիր է, մինչև որ կտեսնեք դրական փոփոխություններ:


Աղոթե՛ք, այնուհետև թո՛ւյլ տվեք, որ ձեր ասածը համաձայնության մեջ լինի այն ամենի հետ, ինչ աղոթել եք, և դուք անպայման կտեսնեք զարմանալի արդյունքներ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon