«Որովհետև միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին՝ այն էլ խաչվածին»: —Ա Կորնթացիների 2.2
Շատ քրիստոնյաներ տառապում են, որովհետև չափազանց զբաղված են՝ փնտրելով մարմնավոր գիտություն՝ Աստծո Խոսքի փոխարեն: Տերն Ինքն ասաց. «Իմ ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով…» (Ովսե 4.6):
Պողոսը կրթված մարդ էր՝ մարմնավոր գիտությամբ հարուստ: Նա իրեն բարձր էր համարում ուրիշներից և նույնիսկ ձգտում էր սպանել քրիստոնյաներին: Բարեբախտաբար Աստված Պողոսի համար ուրիշ ծրագրեր ուներ, և Նա հայտնվեց Պողոսին այնպես, որ հավիտյան փոխեց նրա կյանքը:
Երբ Պողոսը գիտակցեց, որ մարմնավոր գիտություն փնտրելը համեմատելի չէ հոգևոր գիտության կարևորության հետ, որոշեց ձգտել միայն հոգևոր գիտության:
Պողոսի նման մենք էլ կարիք ունենք գիտակցելու հոգևոր բաներ իմանալու կարևորությունը: Աշխարհիկ բաներ փնտրելու և մեր գլուխներն անկարևոր բաներով լցնելու փոխարեն՝ մենք կարիք ունենք կարդալու, ուսումնասիրելու, խորհելու և մեր միտքը լցնելու Աստծո Խոսքով:
Փորձից կարող եմ ասել, որ Աստծո Խոսքի իմացությունը կփոխի քո կյանքը: Այն Պողոսին դարձրեց երբևէ ապրած մեծագույն քրիստոնյաներից մեկը, այն կարող է վերափոխել քեզ ու առաջնորդել այն զարմանահրաշ ճակատագրի մեջ, որ ունես Քրիստոսում:
Այսօր ես քեզ քաջալերում եմ փնտրել Աստծո Խոսքի մեջ գտնվող հոգևոր գիտությունը: Որքան շատ Աստծո Խոսք լինի քո սրտում և մտքում, այնքան հեշտ կլինի գտնել այն, ինչ փնտրում ես:
Աղոթքի սկիզբ Տե՛ր, ես չեմ ուզում ժամանակս վատնել մարմնավոր գիտության վրա, որը նշանակություն չունի: Պողոսի նման՝ օգնի՛ր ինձ ամեն ինչից վեր ձգտելու հոգևոր գիտության, որը գտնվում է Քեզ և Քո Խոսքը ճանաչելու մեջ: