«Այն ժամանակ այս Դանիելը նախապատիվ եղավ հրամանատարներից և կուսակալներից, որովհետև նրանում գերազանց հոգի կար, և թագավորը մտածում էր, որ նրան բոլոր թագավորության վրա դնի»: —Դանիել 6.3
Աստվածաշնչում Դանիելը մի մարդ էր, ում նկարագրում էին որպես «գերազանց հոգի» ունեցող: Նա ապրում էր, որպեսզի իր կյանքով փառավորեր Աստծուն, ինչ գին էլ դա արժենար:
Դանիելը սիրում էր Աստծուն և անսասան էր Նրան ծառայելու նվիրվածության մեջ: Արդյունքում Աստված նրան բարեհաճություն տվեց թագավորի մոտ, որը հանգեցրեց այն բանին, որ նա երկրի բոլոր իշխաններից վեր դրվեց: Բայց նրա նվիրվածությունն Աստծուն փորձվեց:
Առաջնորդներին դուր չէր գալիս, որ թագավորը բարեհաճ էր նրա հանդեպ: Ուստի նրանք նենգություն արեցին՝ թագավորին համոզելով ստորագրել մի հրաման, որն արգելում էր քառասուն օր, բացի թագավորից, աղոթել որևէ այլ աստծո: Հրամանը խախտողը նետվելու էր առյուծների գուբը:
Դանիելը չենթարկվեց այդ հրամանին. նրան ավելի շատ մտահոգում էր իր նվիրվածությունն Աստծուն: Եթե ծանոթ ես պատմությանը, ապա գիտես, որ Աստված պաշտպանեց նրան և վերջում փառավորվեց:
Ես ուզում եմ քաջալերել քեզ ապրել այդ նույն գերազանց հոգով: Վճռական եղի՛ր, որ քո կյանքի յուրաքանչյուր բնագավառում ապրես Աստծո համար: Երբ այդպես վարվես, կիրականացնես քո իսկական նպատակը և, ինչպես Դանիելը, կփառավորես Աստծուն այն ամենում, ինչ անում ես:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես նվիրվում եմ գերազանցության կյանքին, ինչպես Դանիելը: Ներարկի՛ր իմ մեջ «գերազանց հոգի», որպեսզի ամբողջ սրտով ծառայեմ Քեզ այն ամենում, ինչ անում եմ: