Ձերբազատվել ցածր ինքնագնահատականից

Ձերբազատվել ցածր ինքնագնահատականից

«Եվ Աստված ասաց. «Մեր (Հոր, Որդու և Սուրբ Հոգու) պատկերով և մեր նմանությամբ մարդ շինենք…»»: ԾՆՆԴՈՑ 1.26, AMP

Թագավորաց Երկրորդ գրքի 9-րդ գլխում գրված է Մեմփիբոսթեի՝ Սավուղ թագավորի թոռան և Հովնաթանի որդու պատմությունը: Մեմփիբոսթեն, լինելով կաղ, ցածր ինքնագնահատական ուներ: Փոխանակ իրեն տեսներ որպես իր հոր և պապիկի օրինական ժառանգորդ, նա իրեն տեսնում էր որպես մեկը, ում պետք է մերժեին:

Երբ Դավիթը կանչեց Մեմփիբոսթեին, նա ծնկի իջավ թագավորի առջև և վախեցավ: Դավիթը նրան ասաց չվախենալ, քանի որ մտադիր էր բարություն ցուցաբերել նրան Հովնաթանի հետ ունեցած ուխտի շնորհիվ: Մեմփիբոսթեի նախնական արձագանքը կարևոր օրինակ է այն ցածր ինքնագնահատականի, որից բոլորս պետք է ձերբազատվենք:

Ցածր ինքնագնահատականը ստիպում է մեզ՝ հավատքի փոխարեն գործել վախով: Մենք նայում ենք, թե ինչն է սխալ մեր մեջ, փոխանակ նայելու, թե ինչն է ճիշտ Հիսուսի մեջ: Նա վերցրել է մեր սխալները և շնորհել է մեզ Իր արդարությունը (տե՛ս Բ Կորնթ. 5.21): Մենք կարող ենք ուրախությամբ քայլել այդ ճշմարտության իրականության մեջ:

Ինձ դուր է գալիս պատմության ավարտը: Դավիթն օրհնեց Մեմփիբոսթեին հանուն Հովնաթանի: Նա տվեց նրան ծառաներ և հող և բավարարեց նրա բոլոր կարիքները: Աստված կօրհնի մեզ հանուն Հիսուսի:

Մենք կարող ենք Մեմփիբոսթեի կաղությունը համեմատել մեր տկարությունների հետ: Մենք նույնպես կարող ենք հաղորդակցվել և ընթրել մեր Թագավոր Հիսուսի հետ՝ չնայած մեր սխալներին ու տկարություններին:


Մենք ունենք ուխտ Աստծո հետ՝ կնքված և վավերացված Հիսուս Քրիստոսի արյունով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon