Ձեր կյանքի պտուղը

Ձեր կյանքի պտուղը

«Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել»: ՄԱՏԹԵՈՍ 7.18

Ծառայության վաղ տարիներին աղոթքիս ժամանակի զգալի մասն անցկացնում էի՝ խնդրելով Աստծուց հզոր և ազդեցիկ պարգևներ, որոնք կօգնեին ինձ լինելու արդյունավետ ծառայող: Ես կենտրոնանում էի ինձ անհրաժեշտ պարգևների վրա, բայց շատ ուշադրություն չէի դարձնում Հոգու պտղին: Պետք է խոստովանեմ, որ ավելի շատ մտահոգված էի զորության, քան աստվածային բնավորության համար:

Այնուհետև, մի օր Տերն ազդեցիկ կերպով խոսեց ինձ հետ. «Ջո՛յս, եթե այն եռանդի և ժամանակի կեսը, որ ծախսում ես պարգևների համար աղոթելու վրա, հատկացնես Հոգու պտղի զարգացմանը, դու կունենաս երկուսն էլ»:

Որպես քրիստոնյաներ՝ մեզնից շատերն աղոթում են, որ Աստված տա իրենց մեծ հոգևոր զորություն, բայց մեզ համար առաջնահերթ պետք է լինի զարգացնել Հոգու պտուղը՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, բարություն, քաղցրություն, հավատք, հեզություն, ժուժկալություն: Որքան մոտենում ենք Աստծուն, այնքան շատ պտուղ ենք դրսևորում:

Մեզ ճանաչում են մեր պտղից, ոչ թե մեր պարգևներից: Երբ մարդիկ ձեր կյանքում տեսնում են Աստծո Հոգու պտուղը, կարող են հասկանալ, թե ինչ է Աստված անում ձեր սրտում: Քաջալերում եմ, որ խնդրեք Աստծուց օրեցօր աճեցնել Սուրբ Հոգու պտուղը ձեր կյանքում: Եթե կենտրոնանաք պտղի վրա, զորությունը կհետևի ձեզ:


Մարդիկ, նախքան կլսեն ձեր ասածը, ցանկանում են տեսնել՝ արդյո՞ք այն, ինչ ունեք, իրական է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon