Ճանաչի՛ր Աստծո բնավորությունը

«Ճաշակեցե՛ք և տեսեք, որ Տերը քաղցր (բարի) է. երանելի (երջանիկ, բախտավոր, նախանձելի) է այն մարդը, որ հուսացած է Նրան»: — Սաղմոս 34.8, AMP

Կարևոր է, որ մենք ճանաչենք Աստծո բնավորությունը: Ինչո՞ւ: Այն մեզ տալիս է զանազանում: Եթե մենք չիմանանք Աստծո բնավորությունը, ինչպե՞ս կարող ենք երբևէ իմանալ, թե ով է Աստծուց, և ով՝ ոչ: Ահա Աստծո բնավորության երեք գծեր, որոնք օգնում են ինձ հասկանալու, թե ով է Նա, և ինչ է Նա անում.

  1. Արդարություն. Աստված արդարության կամ իրավունքի Աստված է: «Արդարություն» բառն այնքան փառահեղ է, որովհետև դա նշանակում է, որ Աստված միշտ կուղղի ցանկացած սխալ: Սա օգնում է ինձ չանհանգստանալու, երբ ինձ հետ սխալ են վարվում, որովհետև ես գիտեմ, որ Աստված արդարություն կբերի: Նա արդար է:
  2. Բարություն. Աստված բարի է: Այս փաստը երբեք չի փոխվում: Եվ Նա բարի է ամեն ժամանակ, ոչ թե ժամանակ առ ժամանակ կամ երբ քո ուզածով է ամեն բան ընթանում: Սաղմոս8-ն ասում է. «Ճաշակեցե՛ք և տեսեք, որ Տերը քաղցր (բարի) է…»: Երբ վատ իրավիճակներ են, ես մեծ քաջալերանք եմ գտնում Աստծո բարության մեջ:
  3. Սրբություն. Աստված սուրբ է և արդար, ու Նա ցանկանում է մեզ սուրբ, մաքուր ու անարատ դարձնել՝ ազատ մեղքի պղծություններից: Անկեղծ ասած՝ Աստծո հետ իմ ընթացքին օգնել է այն գիտակցումը, որ ինչ Նա անում է, արդար է, անկախ այն բանից՝ ինձ դա դուր է գալիս, թե ոչ: Սա օգնում է ինձ ներդաշնակ մնալու Նրա հետ:

Այս երեք գծերը միակ առանձնահատկությունները չեն, որ բնութագրում են Աստծուն, սակայն ինձ համար դրանք ամենանշանակալից և հզոր գծերից են:

Ես քաջալերում եմ քեզ որոշ ժամանակ անցկացնել այս հատկություններին, ինչպես նաև քեզ համար կարևոր Աստծո բնավորության այլ գծերին ուշադրություն դարձնելու համար: Երբ ուսումնասիրես Նրան, Սուրբ Հոգին կօգնի քեզ Նրա բնավորության գծերը ներառելու քո անհատականության մեջ: Սկսի՛ր կիրառել դրանք քո ամենօրյա կյանքում ու տե՛ս, թե ինչ է Աստված անում: «Ճաշակեցե՛ք և տեսե՛ք», թե որքան բարի է Նա:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, Դու հրաշալի ես: Քո արդարությունը, բարությունը, սրբությունը և անթիվ այլ գծեր զարմացնում են ինձ ու հիշեցնում, թե որքան մեծ ես Դու: Շարունակի՛ր հիշեցնել ինձ Քո բնավորության մասին, որպեսզի ես կարողանամ ավելի նմանվել Քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon