Ճշմարտությանը բախվելը ավելի երջանիկ կյանք է բերում

«Քննե՛ք, ստուգե՛ք և գնահատե՛ք ձեր անձերը, թե արդյոք հավատքի մեջ եք և համապատասխան պտուղ եք բերում: Ստուգե՛ք և փորձե՛ք ինքներդ ձեզ (ոչ թե Քրիստոսին)…»: —Բ Կորնթացիների 13.5, AMP

Ոչ ոք չի կարող ազատվել որևէ խնդրից, մինչև հոժարությամբ չընդունի, որ ինքը խնդիր ունի: Հարբեցողը, թմրամոլը կամ որևէ մեկը, ով կորցրել է կյանքի վերահսկողությունը, դատապարտված է տանջվելու այնքան, մինչև ի վիճակի լինի ասելու. «Ես խնդիր ունեմ ու կարիք ունեմ օգնության»:

Թեև մեր խնդիրները կարող են պայմանավորված լինել այն բանով, որ ինչ-որ մեկը մեր կամքին հակառակ բան է արել, սակայն հարկ չկա, որ թույլ տանք, որ տվյալ խնդիրը շարունակի մեծանալ ու վերահսկել մեր ամբողջ կյանքը: Միգուցե մեզ այսպիսին են դարձրել մեր անցյալի փորձառությունները, բայց մենք չպետք է այդպես մնանք: Մենք կարող ենք նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը՝ կատարելով քայլեր փոփոխության ուղղությամբ, ու դա կարող ենք անել Սուրբ Հոգու օգնությամբ:

Ինչ խնդիր էլ ունենաս, պետք է դեմառդեմ կանգնես ճշմարտությանը և որոշ անձնական պատասխանատվություն ստանձնես: Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է գնահատենք ինքներս մեզ: Դա կարող է վախեցնող թվալ, բայց Հիսուս Քրիստոսը քո մեջ է ու կարող է օգնել քեզ հաղթահարելու ցանկացած խնդիր և հարց:

Դեմառդեմ կանգնի՛ր ճշմարտությանը. դա կարող է ավելի երջանիկ կյանքի սկիզբ լինել:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, ես չեմ ուզում ապրել՝ հերքելով իմ խնդիրները և վախենալով դրանցից: Ես ընտրում եմ գնահատել ինքս ինձ և հիմնովին անդրադառնալ այդ հարցերին, որովհետև գիտեմ, որ Դու կարող ես օգնել ինձ հաղթահարելու դրանք և ունենալու ավելի երջանիկ կյանք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon