
«Որովհետև տակավին մարմնավոր եք. վասնզի տակավին նախանձ և կռիվ և բաժանումներ կան ձեզանում. չէ՞ որ մարմնավոր եք և մարդկորեն եք վարվում»: —Ա Կորնթացիների 3.3
Կան երկու տեսակի քրիստոնյաներ, ու դու պիտի ընտրես, թե դրանցից որը լինես: Կլինես մարմնավո՞ր, թե՞ հոգևոր քրիստոնյա:
Մարմնավոր քրիստոնյան մարդկանց հաճեցնող է, նա ավելի շատ մտահոգված է այն բանով, թե մարդիկ ինչ կմտածեն իր մասին, քան՝ Աստծուն հնազանդ լինելով: Այսպիսի քրիստոնյաները հասուն չեն և գործում են իրենց զգացմունքներից ելնելով՝ ասելով կամ անելով այն, ինչ զգում են, որ պիտի ասեն կամ անեն: Նրանք սովորաբար կռվում են, դժգոհում, հեշտությամբ վիրավորվում և կորցնում խաղաղությունը:
Հոգևոր քրիստոնյան նա է, ով ջանասիրաբար հետևում է Սուրբ Հոգու ցանկություններին: Նա ամեն օր իր հոգին կերակրում է Խոսքով՝ թույլ տալով Աստծուն ներկա լինել իր կյանքի բոլոր բնագավառներում: Նրա փոխհարաբերությունն Աստծո հետ իր կյանքի կիզակետն է շաբաթվա յուրաքանչյուր օր, այլ ոչ թե շաբաթը մեկ անգամ՝ եկեղեցական հավաքույթի ժամանակ:
Եթե դու դեռ չես արել այս բանը, ապա ես հորդորում եմ քեզ այսօր որոշում կայացնել լիովին հետևելու Քրիստոսին: Թո՛ւյլ տուր Տիրոջը լինել այն ամենում, ինչ դու անում ես: Քայլի՛ր սիրով, մաքրությամբ, խոնարհությամբ և խաղաղությամբ: Համերաշխ եղի՛ր ուրիշների հետ: Ցուցադրի՛ր Հոգու պտուղը և վայելի՛ր Աստծո բարեհաճությունը:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես չեմ ուզում լինել մարմնավոր քրիստոնյա՝ միշտ առաջնորդվելով մարմնով: Փոխարենը՝ ես ցանկանում եմ առաջնորդվել Սուրբ Հոգով՝ ապրելով մի կյանքով, որը հաճելի է Քեզ: Ես այսօր ընտրում եմ լինել հոգևոր քրիստոնյա, այլ ոչ թե մարմնավոր: