Աստված մեկ առ մեկ արձակում է քո կապերը

Աստված մեկ առ մեկ արձակում է քո կապերը

«Տերը ուղղի ձեր սրտերը դեպի (գիտակցելու և ցույց տալու)Աստծո սերը և դեպի Քրիստոսի կայունությունը, համբերությունը և Նրա վերադարձին սպասելը»: —Բ Թեսաղոնիկեցիների 3.5, AMP

Պատկերացրու՝ քո կյանքը կոշկաքուղերի կույտ է, որոնք հանգույցներով կապված են: Յուրաքանչյուր կոշկաքուղ մի գույնի է և ներկայացնում է մեկ խնդիր, և այդ հանգույցներն արձակելը, այդ խնդիրներն ուղղելը մի քիչ ժամանակ և ջանքեր կպահանջեն: Այդ հանգույցները կապելը երկար ժամանակ է պահանջել, և որոշ ժամանակ կպահանջվի դրանք արձակելու համար:

Մեր ժամանակակից, ակնթարթային հասարակության մեջ մենք հակված ենք ցատկելու մի բանից մյուսը, բայց Աստված երբեք չի շտապում: Նա երբեք չի հանձնվում կամ համբերությունից դուրս չի գալիս: Նա աշխատում է մեզ հետ մեկ կոնկրետ բանի շուրջ, ապա թույլ է տալիս, որ հանգստանանք որոշ ժամանակով, բայց ոչ շատ երկար: Շուտով Նա վերադառնում է և սկսում աշխատել մեկ այլ բանի ուղղությամբ: Նա շարունակում է այնքան, մինչև մեր կապերը մեկ առ մեկ արձակվում են:

Եթե երբեմն թվում է, թե որևէ առաջընթաց չունես, պատճառն այն է, որ Տերը միաժամանակ մեկ կապ է արձակում: Թող Նրա համբերությունը զարգանա քո մեջ, և ուշ թե շուտ դու կտեսնես հաղթանակ քո կյանքում ու կվերապրես այն ազատությունը, որ վաղուց երազել ես:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես այնքան ուրախ եմ, որ Դու կարող ես արձակել իմ բոլոր կապերը և ուղղել իմ կյանքը: Օգնի՛ր ինձ զարգացնելու կայունություն և համբերություն, քանի որ Դու շարունակ աշխատում ես իմ կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon