
«Թե այս Աստվածն է մեր Աստվածը՝ միշտ և հավիտյան. Նա կառաջնորդի մեզ մինչև մահ» (ՍԱՂՄՈՍ 48.14):
Ես հուզմունք եմ վերապրում այն մտքից, որ Աստված մեր առաջնորդն է մեր կյանքի բոլոր օրերում: Որքան հրաշալի է իմանալ, որ կա Մեկը, Ով առաջնորդում է մեզ և կյանքի մի նշանակետից տանում մյուսը:
Երբեմն, երբ Դեյվն ու ես ճանապարհորդում ենք, վարձում ենք զբոսավար՝ լավագույն և ամենակարևոր տեսարժան վայրերը ցույց տալու համար: Մի անգամ որոշեցինք ինքներս շրջել մի վայրում՝ մտածելով, որ այդպես կկարողանայինք անել այն, ինչ ուզում էինք, և այն ժամանակ, երբ ուզում էինք: Սակայն, շուտով հայտնաբերեցինք, որ մեր ինքնուրույն զբոսարշավը ժամանակի վատնում էր: Օրվա մեծ մասն անցկացնում էինք՝ մոլորվելով, ապա կրկին ճանապարհը գտնելով: Մենք սովորեցինք մեր սխալներից և այժմ գիտենք, որ ժամանակը լավագույնս օգտագործելու համար պետք է հետևենք զբոսավարին, այլ ոչ թե աննպատակ թափառենք՝ ինքներս ինչ-որ վայրեր գտնելով:
Կարծում եմ՝ այս օրինակը վերաբերում է նրան, թե ինչպես է մարդկանց մեծ մասը վարվում: Մենք ուզում ենք կազմել մեր երթուղին, ինքներս լինել զբոսավար և մեր հայեցողությամբ անել այն, ինչ ցանկանում ենք: Բայց, սովորաբար, մոլորվում ենք և վատնում մեր ժամանակը: Աստված այսօրվա խոսքում խոստացել է առաջնորդել մեզ: Նա անում է դա Սուրբ Հոգու միջոցով, Ով կխոսի մեզ հետ և կասի՝ ուր գնանք և ինչ անենք, եթե պարզապես խնդրենք, որ առաջնորդի մեզ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված քեզ հետ է ամենուրեք, յուրաքանչյուր վայրկյան՝ մինչև մահ: