Մենք անցնում ենք մեր ընթացքը

Մենք

«Տիրոջով են ուղղորդվում և հաստատվում [բարի] մարդու քայլերը, երբ Նա հավանում է նրա ճանապարհը [և զբաղվում է նրա յուրաքանչյուր քայլով]։ Թեև վայր ընկնի, չի կործանվի, որովհետև Տերը նրա ձեռքից բռնում է և պահում» (ՍԱՂՄՈՍ 37.23,24):

Աստված զբաղված է մեր յուրաքանչյուր քայլով: Դա նշանակում է, որ մենք երբեք մենակ չենք: Երբ ընկնում ենք, Նա օգնում է մեզ բարձրանալ և քաջալերում է կրկին առաջ շարժվել: Ոչ ոք չի սովորում առաջնորդվել Աստծով՝ առանց սխալներ թույլ տալու, բայց հիշի՛ր, որ Աստված գիտի դրանց մասին, նախքան դրանք տեղի կունենան: Աստծուն չեն զարմացնում մեր վրիպումներն ու ձախողումները: Իրականում, Աստված մեր կյանքի բոլոր օրերը գրել է Իր Գրքում, երբ դրանցից մեկը դեռ չկար (տե՛ս Սաղմոս 139.16): Հիշի՛ր, Աստված հավանում է քեզ և զբաղված է քո յուրաքանչյուր քայլով: Եթե ընկնես, Նա կբարձրացնի քեզ:

Բոլոր մեծ մարդիկ՝ կին, թե տղամարդ, որոնց մասին գրված է Աստվածաշնչում, և որոնք եղել են պատմության ընթացքում, սխալներ են գործել: Աստված չի ընտրում մեզ, որովհետև կատարյալ ենք, այլ՝ որպեսզի զորավոր ձևով ցույց տա Իրեն մեր միջոցով: Իրականում Նա միտումնավոր ընտրում է աշխարհի տկարներին և հիմարներին, որպեսզի զարմացնի բոլորին և ցույց տա Իր մեծությունը (տե՛ս Ա Կորնթացիների 1.28,29): Մի՛ ընդունիր թշնամու այն սուտը, թե պետք է կատարյալ լինես և երբեք սխալներ չգործես: Ամեն օր արա՛ լավագույնը և վստահի՛ր, որ Աստված կանի մնացածը: Երբեք մի՛ վախեցիր քո սխալներից, այլ, փոխարենը, դա՛ս քաղիր: Թող քո բոլոր սխալները դառնան համալսարանական դասընթաց, որը երբեք չպետք է կրկնել:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ վախեցիր, Աստված քեզ հետ է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon