Մեր մեծագույն ցանկությունը

Մեր մեծագույն ցանկությունը

«Նրանք պիտի չսովածանան և չծարավեն և նրանց չպիտի զարկի խորշակը և արևը կամ պատրանքը [չմոլորեցնի], որովհետև նրանց ողորմողը պիտի առաջնորդի նրանց և ջրի աղբյուրների մոտ պիտի տանի նրանց» (ԵՍԱՅԻ 49.10):

Աստված չի ուզում, որ Իրենից առավել այլ բան փափագենք: Այնպես չէ, որ մենք չպետք է որևէ բան ցանկանանք, պարզապես Նրան պետք է ցանկանանք ավելի, քան որևէ այլ բան: Նա ցանկանում է, որ ամեն օր ապրենք Իր ներկայության իրականության մեջ և լիովին բավարարվենք Իրենով:

Այսօրվա խոսքում նշվում է պատրանքի մասին: Իրականում մենք ծարավ ենք Աստծուն, բայց եթե չգիտակցենք, որ Նա միակն է, Ում պետք է փափագենք, կարող ենք հեշտությամբ մոլորվել, ինչպես պատրանքն է անապատում մոլորեցնում ծարավ ճանապարհորդներին: Սատանան կարող է խաբել մեզ՝ ստիպելով կենտրոնանալ այն բաների վրա, որոնք երբեք իսկապես չեն բավարարի մեզ: Ոչինչ, բացի Աստծուց, չի կարող բավարարել մեզ, այնպես որ, մենք պետք է ուղղենք մեր մտքերն Աստծո վրա: Եթե Նրան տանք առաջին տեղը մեր ցանկություններում, մտքերում, խոսակցություններում և ընտրություններում, մեր ծարավն իսկապես կհագենա, և մենք չենք մոլորվի:

Մենք ունենք օրինական պահանջմունքներ, և Աստված ցանկանում է բավարարել դրանք: Եթե փնտրենք Նրա երեսը (ներկայությունը), կհայտնաբերենք, որ Նրա ձեռքը միշտ բաց է մեզ համար: Սակայն, եթե փնտրենք նյութական բաներ, մենք կարող ենք հեշտությամբ խաբվել և գուցե հայտնաբերենք, որ մեր կյանքից շատ մաս վատնել ենք՝ պատրանքներին հետևելով: Դրանք այն բաներն են, որոնք մեզ անհրաժեշտ են թվացել, բայց իրականում ոչինչ են եղել:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված ունի այն ամենը, ինչի կարիքը դու ունես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon