
«Որովհետև երազը գալիս է զբաղմունքի շատությունից, և հիմարի ձայնը՝ շատախոսությունից»: —Ժողովող 5.3
Արդյո՞ք դու անում ես այնպիսի բաներ, որոնք պտուղ չեն բերում: Արդյո՞ք զբաղվածությունը գողանում է քո խաղաղությունը:
Մի անգամ ես լսել եմ մի պահապանի մասին, ով հսկում էր Անգլիայի Բուքինգհեմյան պալատում գտնվող մի հողակտոր: Հարյուր տարի շարունակ, օրը քսանչորս ժամ այդ հողակտորը գտնվում էր հսկողության տակ:
Վերջապես ինչ-որ մեկը հարցնում է. «Ի՞նչ եք դուք պահպանում»: Չիմանալով ստույգ պատասխանը՝ պահապանն ասում է, որ այն արդեն հարյուր տարի է, ինչ պահպանության տակ է:
Պարզվում է, որ հարյուր տարի առաջ թագուհին մի քանի վարդի թփեր է տնկել այնտեղ և ցանկացել, որ դրանք անպայման աճեն: Այժմ, հարյուրամյակ անց այնտեղ, որտեղ մի ժամանակ վարդի թփեր էին աճում, կանգնած էր մի պահապան՝ պահպանելով ոչինչ:
Արդյո՞ք կան բաներ, որ անում ես, սակայն չգիտես, թե ինչու ես անում: Աստված երբեք չի կանչել մեզ, որ զբաղված լինենք: Նա կանչել է, որ պտղաբեր լինենք: Չափից շատ աննպատակ գործունեությունը պտուղ չի բերում և միայն լարվածություն է ավելացնում:
Ես քաջալերում եմ քեզ գույքագրում անել՝ նշելով, թե ինչ ես արել օրվա ընթացքում: Միգուցե դու անում ես ինչ-որ բան, որն Աստված չի խնդրում քեզ անել կամ մի բան, որը Նա խնդրել էր, որ անեիր, բայց հիմա դրա կարիքն այլևս չկա: Թող Սուրբ Հոգին ցույց տա քեզ՝ ինչպես ազատվես զբաղվածությունից և ավելի շատ պտուղ բերես:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, օգնի՛ր ինձ կատարել գույքագրում և հանել ցանկացած անիմաստ գործունեություն: Ես չեմ ուզում չափից շատ զբաղված լինել: Ցո՛ւյց տուր ինչպես ապրել առավել պտղաբեր կյանքով: