Մի՛ հանձնվիր վախին

«Եվ Եհովան ասաց Աբրամին. «Գնա՛ քո երկրից և քո ազգականներից և քո հոր տանիցն այն երկիրը, որ Ես քեզ ցույց կտամ»»: —Ծննդոց 12.1

Աստվածաշունչը պատմում է Աբրահամ անունով մի մարդու մասին, ով, չնայած իր վախին, վստահեց Աստծուն:

Ինչպե՞ս քեզ կզգայիր, եթե Աստված քեզ ասեր թողնել քո տունը, քո ընտանիքին և ամեն ծանոթ ու հարմարավետ բան ու ճանապարհ ընկնել անհայտ ուղղությամբ: Վախո՞վ կլցվեիր: Դա հենց այն է, ինչ Աստված ասաց Աբրահամին, ու դա վախեցրեց նրան: Բայց Աստված նրան ասաց. «Մի՛ վախեցիր»:

Շատ անգամ մենք կարծում ենք, որ պետք է սպասենք այնքան, մինչև այլևս վախ չունենանք ու նոր ինչ-որ բան անենք: Բայց եթե մենք այդպես վարվենք, հավանաբար շատ քիչ բան կանենք Աստծո, ուրիշների կամ նույնիսկ ինքներս մեզ համար: Աբրահամը ստիպված էր հնազանդվել Աստծուն և հավատքի քայլ անել՝ չնայած իր վախին:

Եթե Աբրահամը ծնկի իջներ վախի առջև, երբեք չէր իրականացնի իր ճակատագիրը՝ դառնալով այն, ինչի համար Աստված իրեն ստեղծել էր՝ շատ ազգերի հայր:

Վախին տրվելը փոխում է Աստծո լավագույն ծրագիրը քեզ համար, ուստի արա՛ այն, ինչ Նա ցանկանում է, որ անես…նույնիսկ եթե ստիպված ես դա անել վախենալով: Ինչպես Աբրահամը՝ դու կհայտնաբերես, որ քո վարձքը խիստ մեծ է:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, Դու հավատարիմ էիր Աբրահամին, երբ նա հնազանդվեց Քեզ՝ չնայած վախին, ուստի ես նույնպես որոշում եմ հակառակվել վախին և անել այն, ինչ Դու ես ասում ինձ անել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon