«Քո պատվիրանների վրա կմտածեմ և քո ճանապարհին մտիկ կտամ»: —Սաղմոս 119.15
Խոր վիրավորանքը (ցավը) չի գալիս խոշոր հիասթափություններից, ինչպես օրինակ, երբ չենք ունենում այն աշխատանքը կամ առաջխաղացումը, որ իսկապես ցանկանում էինք: Խոր հուզական ցավը կարող է գալ մի շարք աննշան վրդովմունքներից ու վհատություններից: Այդ է պատճառը, որ մենք պետք է իմանանք ինչպես վարվել փոքրիկ, ամենօրյա հիասթափությունների հետ ու պահել դրանք հեռանկարում:
Երբ ինչ-որ բանի վրա շարունակ կենտրոնանում ես, դա կոչվում է մտորում: Ամենօրյա փոքրիկ հիասթափություններն ինքնին նյարդայնացնող են, բայց երբ դրանք կուտակվում են, գրեթե անհնար է դառնում մտորել որևէ այլ բանի շուրջ:
Բայց քո խնդիրների վրա կենտրոնանալու և հիասթափվելու փոխարեն՝ կենտրոնացի՛ր Աստծո վրա և մտորի՛ր այն խոստումների շուրջ, որ Նա ունի քեզ համար: Կյանքը կարող է քեզ վայր գցել, բայց դու չպետք է ընկած մնաս: Աստված պատրաստ է, հոժար է և կարող քեզ վեր բարձրացնել:
Երբ հիասթափությունները քեզ ներքև են իջեցնում, դու կարող ես կա՛մ թույլ տալ, որ դրանք քեզ ընկճեն, կա՛մ օգտագործել դրանք՝ որպես աստիճան ավելի լավ բաների հասնելու համար: Ընտրի՛ր դեմ կանգնել հիասթափությանը հենց սկզբից՝ մտորելով Աստծո ճանապարհների շուրջ: Նա ավելի լավ բաներ ունի քեզ համար, ու Նա կօգնի քեզ հաղթահարելու հիասթափությունը:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ինչպես Սաղմոս 119.15-ն է ասում, ես կմտորեմ Քո Խոսքի շուրջ, այլ ոչ թե փոքրիկ հիասթափությունների, որոնք փորձում են ընկճել ինձ: Քո Խոսքը զորավոր է և կենսատու, ուստի ես գիտեմ, որ կարող եմ հաղթահարել հիասթափությունը՝ նայելով Քեզ: